Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Սաղյան. Ադրբեջանցիներն օգտագործել էին «Արմենիան Դեյտաքոմ Քամպընի» ընկերության տնօրինած գաղտնաբառն ու մուտքաբառը

Փետրվար 28,2014 14:47

Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, խոսելով այն մասին, թե ովքե՞ր են պաշտպանում հայկական կայքերը հակերային հարձակումներից եւ անդրադառնալով օրերս  ադրբեջանցիների կողմից հակերային հարձակման ենթարկված շուր 300 հայկական կայքերի վնասմանը,  նշեց, որ նրանք օգտագործել էին «Արմենիան Դեյտաքոմ Քամպընի» (Էյ-Դի-Սի) ընկերության կողմից տնօրինվող պաշտոնական գաղտնաբառն ու մուտքաբառը, ապա մուտք գործել AMNIC տվյալների շտեմարանի այն հատվածը, որը կառավարվում է «Էյ-Դի-Սի» ընկերության կողմից: Ադրբեջանցի հակերները, Գրիգոր Սաղյանի փոխանցմամբ, փոփոխության  են ենթարկել  «Էյ-Դի-Սի» ընկերության կողմից գրանցված 238 դոմենային անվանումների գրառումները (NS records),  հափշտակել ընկերության կառավարումն ապահովող դոմենային անունը՝ ns1.adc.am, ու տեղադրել այն Ադրբեջանում գտնվող համակարգչի վրա: Գրգոր Սաղյանի խոսքով՝ այդ ամենից հետո  «Էյ-Դի-Սի»-ի դոմեյնային անունը տեղադրելով իրենց համակարգչի վրա, ադրբեջանցի հակերների թեթեւ ձեռքով՝ ավելացել է վնասակար ազդեցության ենթարկված դոմենային անվանումների քանակը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը հայտնեց, որ  արդեն գրեթե բոլոր խնդիրները կարգավորված են:

Գրիգոր Սաղյանը նաեւ հայտարարեց. «AMNIC-ի կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ այսօր՝ ժամը 10:30-ին, իրավիճակը լիովին կարգավորվել է, «Էյ-Դի-Սի» ընկերության գաղտնաբառն ու  մուտքաբառը ապաակտիվացված են, այդպիսով մուտքի հնարավորություն դեպի .am տվյալների շտեմարան՝ բացառված է»։

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728