Կապված առանձին ԶԼՄ-ների կողմից ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրական թափոններ պահելու տեղամաս ստեղծելու մասին տարածվող խեղաթյուրված տեղեկությունների հետ, համարում ենք անհրաժեշտ հայտարարել հետևյալը`
1. Տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների, և նրա նախագիծը, մշակված «ATMS Solutions» մասնագիտացված կազմակերպության կողմից, համաձայնեցվում է լիազորված պետական մարմինների հետ:
2. Ստեղցվող տեղամասը գտնվելու է հենց գործարանի տարածքում, այլ ոչ Հրազդան գետի կիրճում, ինչպես պնդում են իրականությունը խեղաթյուրող ԶԼՄ-ները.
3. Այդ տեղամասը ունենալու է 3 300 քմ մակերես, այսինքն ոչ թե դառնալու է “թափոնների գերեզմանոց”, այլ լինելու է ոչ մեծ մարզահրապարակի չափ:
4. Տեղամասում պահեստավորվող փայլաթիթեղի գլանման արտադրության թափոնները, որի ընթացքում չեն օգտագործվում թունավոր նյութեր, այստեղ պետք է գտնվեն ժամանակավոր, մինչև նրանց հանրապետական մասնագիտացված պոլիգոն տեղափոխելը:
ԱՐՄԵՆԱԼ գործարանը համապատասխան ՀՀ “Զանգվածային լրատվության մասին” օրենքի, որպես հերքում, պահանջում է տվյալ հայտարարության հրապարակումը: