Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Լևոն Տեր-Պետրոսյանն Արամ Մանուկյանի ձեռքի թաշկինակը չէ»

Փետրվար 28,2014 13:48

«Լևոն Տեր-Պետրոսյանն Արամ Մանուկյանի ձեռքի թաշկինակը չէ, որ Արամը տանի ու բերի»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե հարկ եղած դեպքում «մարտի մեկի» հարցով Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է հարցաքննվի, դատապարտվի, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Չի կարելի ցինիզմն այնքան հասցնել, թե իբր էնքան եմ, որ նույնիսկ ապահովում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Միշտ պետք է հիշել, որ Նախագահի ինստիտուտն ինստիտուտ է, և Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է, եվ ոչ թե Արամ Մանուկյանի ձեռքի թաշկինակը, որ բերի կամ տանի: Տեր Պետորսյանն ինքը կորոշի, թե նման վիճակում ինչպես իրեն պահի»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քորչարյանն ու Սերժ Սարգսյանը նույնպես հարցաքննվեն, Գալուստ Սահակյանն ասաց, որ հանրահավաքները նշյալ անձինք չէին կազմակերպել, որ հարցաքննվեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ մեծագույն վիրավորանք է գալուստի քծնանքն ու ղոքորթությունը, քանզի նրա մեռելահոտ բերանից արտազատված ամեն խոսքը հայհոյանք է.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728