Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան. «Բարեկենդանը հիշատակն է դրախտային վայելքի»

Փետրվար 28,2014 13:45

Այսօր՝ փետրվարի 28-ին, «Երկուերես» մամուլի ակումբի հյուրն էր Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր` Տեր Շմավոն քահանաՂևոնդյանը: Հանդիպման թեման էր Բարեկենդանի տոնը, նրա խորհուրդը:

«Բարեկենդանը հիշատակն է դրախտային վայելքի: Եվ դրախտային կյանքը, վայելքը անմահությունն է, Աստծո ներկայությունը, ամեն ինչից օգտվելու ազատությունը: Եվ հետագայում որպես հիշատակ այդ կորցրած դրախտի, մենք տոնում ենք Բարեկենդանը: Այդ օրը ընդունված է եղել կազմակերպել խաղեր, տոնախմբություններ, օգտագործել են կենդանիների դիմակներ, ծղոտից պատրաստված դիմակներ, որով մարդկանց տրամադրությունն ավելի է բարձրանում: Հիշում են այն օրերը, երբ մարդ ազատ էր, անմահ, երբ հիվանդ չէր կարող լինել, երբ մարդուն անհրաժեշտ չէր կենդանիների սպանել սնվելու համար»,- ասաց տեր հայրը:

SAM_1487

Նա նշեց, որ Բարեկենդանի օրը վերջին օրն է կենդանական ծագում ունեցող ուտեստներ ուտելու համար: Եվ այդ օրը երեկոյան ժամը 5-ին պատարագից հետո սկսվում է Մեծ Պահքը: «Տոնախմբությունները կազմակերպվում էին մինչև այդ ժամը: Ավանդույթը պահպանելու համար Արարատյան Հայրապետական թեմը Դավիթաշենի «10-ից 10»հրաձգարանում կազմակերպում է բուն Բարեկենդանի տոնախմբությունը»,- ասաց տեր հայրը: Նա նաև նշեց, որ սա միակ միջոցառումը չէ, որ կազմակերպել են: Քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակներում միջոցառումներ են լինելու նաև Երևանի տարբեր համայնքներում:

«Աստվածապաշտության նպատակն այն է, որ մարդուն բարձրացնի նախնական վիճակին, բայց ոչ այս երկրի վրա: Այս երկիրը դառնալու է միջոց, ճանապարհ»,- ասաց տեր հայրը:

Նա նաև խոսեց Մեծ պահքի և ժուժկալության մասին: «Պահոցի ընթացքում պետք է հրաժարվել ամեն տեսակ կենդանական ծագում ունեցող կերակուրներից, եղած կերակրատեսակներն էլ քչացնել, որովհետև Պահքի նպատակը ոչ թե ուտել-չուտելն է, այլ սննդի միջոցով մարմինը տկարացնել, որպեսզի հոգին զորանա»,-ասաց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728