Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում Ռուսաստանին մեղադրել է ռազմական ներխուժման և Ղրիմի գրավման մեջ, հայտնում է «Լենտա.ռու» լրատվականը:
Ավակովն իր գրառումն արել է այն բանից հետո, երբ ռուսական զորքերը փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը զինված ժամանել են Սևաստոպոլի և Սիմֆերոպոլի օդանավակայանները:
«Սա ինքնավար հանրապետությունում ռազմական արյունահեղության բացահայտ սադրանք է», – ասել է Ավակովը՝ ավելացնելով, որ այն, ինչ տեղի է ունենում, այլևս իր ղեկավարած մարմնի վերաhսկողության տակ չէ, այլ մտնում է ազգային անվտանգության և պաշտպանության նախարարության լիազորությունների մեջ:
Ուկրաինական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` Սևաստոպոլի Բելբեկ օդանավակայան են ժամանել 10 բեռնատար և մի քանի զրահամեքենաներ: Զինվորականների պնդմամբ` նրանք այնտեղ են գտնվում, որպեսզի «թույլ չտան, որ գրոհայիններ ժամանեն»:
Կարդացեք նաև
Ռուսական «Ինտերֆաքս»-ը, հիմնվելով իր աղբյուրների վրա, գրում է, որ ռուս զինվորականները կապ չունեն օդանավակայանների գրավման հետ, դրանք վերահսկողության տակ են առել «Ղրիմի ինքնապաշտպանության ստորաբաժանումները»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ