Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում ամբողջ աշխարհը շրջված բուրգ է դարձել». «Իրատես de facto»

Փետրվար 28,2014 13:10

ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար)

– Օրերս Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիներին անվանեց «անգրագետներ» և «անիրազեկներ»։ Այս որակումների հետ համաձա՞յն եք։

– Կարծում եմ, ենթատեքստից կտրված եք ասում։ Չեմ կարծում, որ այդպես է ասել։ Ինքս ներկա չեմ եղել, բայց երևույթը, որին ականատես եք եղել, շատ պարզ է։ Լրջագույն բարեփոխում էր քննարկվում, որին թեթևությամբ չի կարելի մոտենալ։ Որևէ մեկին խորհուրդ չեմ տա այս բարեփոխումները, որոնք տասը տարի քննարկվել են լուրջ մասնագետների կողմից, և որոնք միջազգային կազմակերպություններն ու փորձագետները գնահատում են որպես լավ մշակված համակարգ, երկու բառով բնութագրել կամ փորձել կարծիք հայտնել առանց ամբողջ սպեկտրը հասկանալու։ Սա լրջագույն խնդիր է, և դրանով այսօր ամբողջ աշխարհն է զբաղված։ Դուք տեղյա՞կ եք վերջին զարգացումներին, տեղյա՞կ եք, որ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ քննարկվում են ժողովրդագրական շրջված բուրգի խնդիրները, երբ երիտասարդներն ավելի շատ են ու «ներքևում» են, իսկ տարեցները «վերևում»։ Իրականում ամբողջ աշխարհը շրջված բուրգ է դարձել, ողջ աշխարհն է այդ խնդրով զբաղված։ Ակնհայտ է, որ չի կարելի հետաձգել այդ բարեփոխումները։ Այսօր որեւէ երկրում բարեփոխում չիրականացնելը ժամանակի կորուստ է։ Սա նշանակում է նաև հաջորդ իշխանություններին ավելի մեծ խնդիրներ փոխանցել։ Մեր կառավարությունն իրականացրել է այդ քայլը։

– Երկրի նախագահը հայտարարեց, որ բնակչության 80 տոկոսը դեմ է այս բարեփոխմանը։ Ի՞նչ է ստացվում, միայն 20 տոկո՞սն է հասկանում խնդրի էությունը։

– Կարծում եմ, նախագահը շատ հստակ է ասել, որ անբավարար տեղեկացվածության պատճառով 80 տոկոսը կարող է դեմ լինել։ Նախագահի ասածը հաշվի առնելով, ավելի շատ են իրազեկվածության աշխատանքներ տարվում, և բարեփոխումների էությունն ընկալողների շրջանակը գնալով մեծանում է։ Կարծում եմ, սա է ճիշտ ճանապարհը:

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728