Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. ««Ուկրաինայի մասնատումն արդեն իրականություն է»

Փետրվար 28,2014 12:59

«Ուկրաինայի մասնատումն արդեն իրականություն է, և երկիրը ոչ թե բաժանված է երկու մասի, այլ առնվազն տասներկու»,-այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ Ուկրաինան «ետ հավաքելու» խնդիր կա: Այնուհետև նկատեց. «Ուկրաինայում իշխանության մի հատվածը գտնվում է զինված խմբավորման ձեռքերում»:

Այնուհետև քաղաքագետն իրավիճակն Ուկրաինայում համեմատեց Եգիպտոսում և Լիբիայում գրանցված իրավիճակի հետ ու մասնավորապես նշեց. « Մի կողմից
երկիրը Եգիպտոսի նման կոլապսի մեջ է, մյուս կողմից Լիբիայի նման այն բաժան-բաժան է լինում»: Քաղաքագետը հավելեց, թե ի տարբերություն Եգիպտոսի, որտեղ կար բանակ, որը վերջիվերջո երկրում կարգ սահմանեց, Ուկրաինայում նման բանակ չկա, և կարգուկանոնի հաստատումը դժվար է պատկերացնել:

Հարցին՝ ո՞վ է հաղթել, ո՞վ պարտվել, պարոն Իսկանդարյանը թղթախաղի լեզվով պատասխանեց ու նկատեց. «Խաղը դեռ նոր-նոր է սկսվել: Իսկ թե ինչ կլինի հետագայում, նույնիսկ ուկրաինացիները չեն կարող կանխատեսել: Ես կարծում եմ, որ խոշոր հաշվով բոլորը պարտվել են»: Ալեքսանդր Իսկանդարյանի համար դժվար է պատկերացնելը, թե Ուկրաինան ոտքի կկանգնի: Փոխարենը նա շեշտում է, որ այդ երկրում բռնության ալիքի բռնկման վտանգը միշտ էլ կախված է, քանի որ երկրում զինված խմբավորումներ են շրջում:
Ղրիմի և Կոսովոյի միջև զուգահեռներ պարոն Իսկանդարյանը չի տեսնում ու մանրամասնում է. «Ղրիմը գրավելը Ռուսաստանի համար մեծ դժվարություն չէ: Բայց Ղրիմը Աբխազիա ու Հարավային Օսեթիա չէ: Ղրիմում կա ուկրաինակենտրոն և ուկրաինալեզու բնակչություն: Իվերջո, Ղրիմը գլխացավանք է թե Ուկրաինայի, թե Ռուսաստանի համար»: Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Ղրիմում ստեղծված իրավիճակն աղերսներ չունի նաև Ղարաբաղյան խնդրի հետ: Ռուսաստանի վարած դիրքորոշումը պարոն Իսկանդարյանը անորոշ է համարում ու նշում. «Ռուսաստանի դիրքորոշումն ու վարած քաղաքականությունն այս պահին խոսում է այն մասին, որ ՌԴ-ն դեռ ընտրություն չի կատարել, դեռ որոշում չի կայացրել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ»:
Օրեր առաջ Ստեփան Գրիգորյաննն ու Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեցին, որ Հայաստանը պետք է ճանաչի Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը: Այս մասին Ալեքսանդր Իսկանդարյանը փոխանցեց հետևյալը. «Ես ոչ դիվանագետ եմ, ոչ էլ փաստաբան, ես քաղաքագետ եմ: Իսկ քաղաքագիտական տեսանկյունից Ուկրաինայում կենտրոնական իշխանութուն գոյություն չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Rafael says:

    Այս մարդն ինչ ասումա հակառակնա լինում մի խոսացրեք էլի էսել չնավսվի թող Մեծագույն Պուտինը միացնի Ղրիմը Հզորագույն ՌՖ-ին էսքան սպասել ենք,շատ եմ խնդրում Իսկանդարովին մի խոսացրեք ինչ ասի հակառակնա լինելու,հիշեք թե ինչ էր ասում որ Ֆրանսիան ցեղասպանության ժխտման վերաբերյալ օրենք ընդունեց,ասում էս հերթով բոլոր եվրոպական երկրները ընդունելու են,հենց ասեց Ֆրասիան էլ կասեցրեց ու տենց էլի լիքը օրինակներ կան։Թու թու թու մենակ հիմա չնաֆսի միացնենք Ղրիմը։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728