Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի հույսը ՀՀԿ-ն է

Փետրվար 28,2014 12:53

«Մարտի 1-ի հանձնաժողովի քննարկման ժամանակ որոշ ուժեր խոսեցին մեր թվարկությունից առաջ տեղի ունեցած իրադարձություններից, բայց այդպես էլ չանդրադարձան բուն խնդրին»,-խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը` խոսելով անցած քառօրյայում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու շուրջ բուռն քննարկումների մասին:

Անդրադառնալով հարցին, թե որոշ ընդդիմադիրներ պնդում են, որ քանի դեռ երկրում տեղի չի ունեցել իշխանափոխություն, մարտիմեկյան էջը չի փակվի, Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Վեց տարի է՝ որևէ հանցագործություն չի բացահայտվել: Դատապարտվել են մոտ 90 քաղաքացիներ, որոնք շարժման ներկայացուցիչներ են, երկու ոստիկան, որոնք համաներմամբ ազատվել են, մի քանի թալանչիներ, որոնք իրականացրել են խանութների, կրպակների թալանը: Ստացվում է, որ բոլոր դատապարտվածներն ու մեղադրվածները ընդդիմության ներկայացուցիչներ են, մինչև օրս այլ դատապարտվածներ չեն եղել: Ես առայժմ հույս ունեմ, որ իշխանությունն իր մեջ համարձակություն կգտնի….ի վերջո այսպիսի ծանր ժառանգությանբ Հայաստանը չի կարող առաջ շարժվել»:
Նրա խոսքով, այնպիսի ծանր հանցագործություններ, ինչպիսիք սպանություններն են ու որոնք մեկ, երկու տարում չեն բացահայտվում, այդ թվում և վեց տարի անց, դա շատ «մեծ մինուս» է իշխանությունների համար: «Բայց ես չեմ ուզում փակել կոմպրոմիսի ճանապարհը: Ավելին` եթե հանձնաժողովը ստեղծվի, բայց չլինի հանձնարարական գործադիրին՝ օժանդակել հանձնաժողովին, բոյկոտեն, ապա դրա ստեղծումը անիմաստ է: Այդ հանձնաժողովին ամենօրյա աջակցություն է պետք լինելու… բայց ես դեռ չեմ ուզում փակել հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, սպասենք հաջորդ քառօրյային»,- ընդգծեց պատգամավորը:

Բերելով Ուկրաինայի օրինակը՝ բանախոսն  ասաց, որ եթե Յանուկովիչը իմանար, որ ի վերջո իր հետ նման բան է լինելու, նա շուտ ու ավելի լուրջ կնստեր բանակցությունների: Այնպես որ, ինքը հույս ունի, որ այդ կամքը կգտնվի իշխանությունների մոտ. «Հույս ունեմ, որ իշխանությունները կամք կգտնեն և մենք կփորձենք համաձայնության գալ` խնդիրը բացահայտելու համար: Ի վերջո, որքան դա պետք է ընդդիմությանը, այնքան էլ անհրաժեշտ է իշխանության համար»,-ասաց նա ու ակնարկեց, որ պետական պաշտոնյա լինելու տարիներին շատերի հետ է կապեր հաստատել և հիմա տեսնում է, որ այդ մարդիկ ևս նման ցանկություն ունեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728