Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Ինչո՞ւ վարչապետը խոսեց միայն չինական գործարքից»

Փետրվար 28,2014 12:49

«Եզակի քառօրյա էր այս քառօրյան իր բնույթով: Կառավարությունը չհասցրեց նույնիսկ մեկ օրինագիծ ներկայացնել»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցներում նկատեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը`վերլուծելով խորհրդարանի աշխատանքն անցնող շաբաթում:

Անդրադառնալով խորհրդարանի դրական արձագանքին արժանացած «գազի հարցերով» ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը՝ բանախոսը նկատեց`քաղաքական մեծամասնությունը գիտակցեց, որ կան խնդիրներ, և որքան էլ համաձայնագրերը վավերացված են, պետք է գտնվեն այնպիսի գործիքներ, որ ապագայում այդ ոլորտի հետ կապված պետությունը խուսափի կորուստներից:

Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնության կողմից մերժված «Նաիրիտ»-ի հարցով Դաշնակցության նախաձեռնությանը, Աղվան Վարդանյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը մի կողմից ասում է, որ «Նաիրիտ»-ի հետ կապված կան խնդիրներ, ու պատրաստ են վեր հանել այդ խնդիրները, բայց մյուս կողմից ասում են՝ ոչ հիմա: «Դա մեզ համար անընդունելի է, քանի որ խնդիրներ վեր հանելը ոչ միայն չի խանգարի «Նաիրիտի» շուրջ այսօր ընթացքող գործընթացին, այլ կօգնի: Մեծամասնությունը խոստացավ աշնանը անդրադառնալ այդ հարցին, բայց մի մտավախություն ունեմ, որ «Նաիրիտ»-ի կոլեկտիվը չքայքայվի և տարբեր պարտատերերի պահանջով «Նաիրիտը» սնանկ չճանաչվի, որովհետև եթե այդպես եղավ , էլ հնարավոր չի լինի բացահայտել բոլոր նախորդ պատմությունները»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ զարմացած է, թե ինչու խորհրդարանում այս հարցին անդրադառնալով վարչապետը խոսեց միայն չինական գործարքի մասին: ՀՅԴ-ն նախատեսում է այս հարցով կազմակերպել հրապարակային քննարկում «Նաիրիտ»-ի հարցով, որին կհրավիրվեն ոլորտին տիրապետող մասնագետներ ու պաշտոնյաներ, որպեսզի հասկանանք, թե տարբեր փուլերում ինչ է տեղի ունեցել «Նաիրիտ»-ի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728