Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ՝ փետրվարի 27-ին, տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Այդ մասին հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Նաիրի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Պատգամավորին երեկոյան վիրահատել են, վիճակը նորմալ է: «Գանգրենոզ կույր աղիք էր, վիրահատվել է, լավ է»,- ասաց Անատոլի Գնունին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: