Սպիտակ Տունը Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահ այլևս չի համարում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջեյ Կարնին: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Նա (Վիկտոր Յանուկովիչը) իր վրայից հանել է [Ուկրաինայում տեղի ունեցածի] պատասխանատվությունը, երկիրը ղեկավարել է պետք», – ասել է Կարնին՝ ավելացնելով, որ Սպիտակ Տունը ողջունում է Ուկրաինայի խորհրդարանի նոր կառավարություն ստեղծելու որոշումը:
Ամերիկացին նաև նշել է, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Ռուսաստանի զորավարժություններին և Մոսկվային կոչ է անում ձեռնպահ մնալ Ուկրաինայում սադրիչ գործողություններից:
Ըստ լրատվամիջոցներում տարածված լուրերի Յանուկովիչն այժմ գտնվում է Դոնի Ռոստովում, որտեղ այսօր պետք է մամուլի ասուլիս տա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ