Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կմասնակցի ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքին

Փետրվար 28,2014 11:58

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով խորհրդարանն անցնում է աշխատանքային նոր ռեժիմի. ընդդիմությունն օգտագործում է իր հնարավորությունները՝ հանրությանը հուզող հարցերը խորհրդարան բերելու համար, ինչն արդյունավետ է: «Ուշադրություն դարձրեցիք, որ անցած քառօրյայի օրակարգային հարցերի 90 տոկոսը չքննարկվեց, քանի որ արտահերթ հարցեր էին քննարկվում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում իր տպավորությունները լրագրողների հետ կիսեց պատգամավորը: Վերջինս, ի դեպ, տեղեկացրեց, որ խմբակցությունը պատրաստել է ԱԺ կանոնակարգ- օրենքում փոփոխություն ներառելու օրինագիծ, որով կառաջարկվի վերադառնալ խորհրդարանի այն աշխատանքին, ինչ եղել է Գերագույն խորհրդի ժամանակներից՝ մինչեւ քառօրյա աշխատանքային ռեժիմի անցնելը:
Պատասխանելով հարցին, թե ուկրաինական իրադարձություններն ի՞նչ անդրադարձեր կարող են ունենալ տարածաշրջանային զարգացումների վրա, բանախոսն ասաց, որ Ուկրաինան բավականին ծանր վիճակում է հայտնվել, բայց ճիշտ չէ գնահատել` դա լավ է, թե վատ. «Չեմ նախանձում ոչ Ուկրաինային, ոչ էլ ժողովրդին: Դա կանդրադառնա տարածաշրջանային զարգացումների վրա, բայց չեմ կարծում, թե կդանդաղեցնի Մաքսային միության կայացման ընթացքը»:

Հղում անելով քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի`երեկ խորհրդարանում ունեցած ելույթին, որում վերջինս մեղադրել էր ընդդիմության ներկայացուցիչներին՝ Մայդանի կրկնություն մեր երկրում տեսնելու ցանկության մեջ՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նա նման բան չի երազում, բայց Մայդանի իմաստը նրանում է, որ ժողովուրդը ելել էր պայքարի, իսկ այդ իմաստով նա համաձայն է` ժողովուրդը պետք է պայքարի: Գալուստ Սահակյանի «անեծքին»`«մայդանը թող ձեր հոր բոստանում լինի», բանախոսն ասաց, որ «բոստանի» քաղաքական կիրառական իմաստն այլ է, որի բացատրությւոնը հորդորեց հենց Գալուստ Սահակյանից ստանալ:

Ի դեպ, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ եւ ինքը, եւ «Ժառանգության» առաջնորդ ՐՐաֆֆի Հովհաննիսյանը վաղը մասնակցելու են ՀԱԿ-ի հանրահավաքին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728