Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական գործողություններ՝ շուրջ 120 տնտեսություններում. «Ժողովուրդ»

Փետրվար 28,2014 11:33

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու համար հարուցված քրեական գործը լուրջ ընթացք է ստացել։ Նշենք, որ սույն թվականի հունվարին ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի հատկանիշներով (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը) քրեական գործ էր հարուցվել ՀՀ բնապահպանության նախարարության դեմ։ Իսկ այժմ ստուգումներ են իրականացվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա խնամուն՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարաններում։ Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։

– Պարոն Կոստանյան, ՀՀ բնապահպանության նախարարության դեմ հարուցված քրեական գործը՝ կապված ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու հետ, այժմ ինչ ընթացքում է, ինչպիսի կոնկրետ բացահայտումներ կան։

– Հարուցված է քրեական երկու գործ՝ մեկը Արարատի մարզում, մյուսը Արմավիրի, դա վերաբերում է հենց ջրօգտագործման ծավալների՝ չափից ավելի օգտագործմանը։ Քրեական գործի շրջանակներում արդեն կպարզվի, թե դա ջրօգտագործողների կողմից չարաշահումների՞ արդյունք է, թե՞ այլ հիմքեր ունի:

– Իսկ այժմ կատարվող գործողությունները ո՞ր փուլում են գտնվում։ Խնդրում եմ նշեք, թե այս ընթացքում ինչ է բացահայտվել։

– Դեռեւս նախաքննության փուլում է գտնվում գործը:

– Տեղեկություններ կան, որ Արարատի մարզի ձկնաբուծարաններում այժմ լուրջ ստուգումներ են իրականացվում։ Նշվում է նաեւ, որ այդ ձկնաբուծարանները պատկանում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա խնամուն՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։

– Բոլոր, բոլոր կազմակերպություններում, անխտիր բոլոր տեղերում՝ դա կլինի ձկնաբուծարան, կլինի գործարան, որն այլ տնտեսական գործունեություն է իրականացնում, կլինի խոշոր ջրօգտագործող՝ անկախ գործունեության տեսակից… ցանկացած գործունեության տեսակ, որն իր հիմքում ունի ջրօգտագործման մեծ ծավալներ, այս քրեական գործի շրջանակներում քննվելու է: Գործը հարուցվել է մոտ երկուսուկես ամիս առաջ, որի մասին շատ հրապարակումներ են եղել:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728