Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հարցում մեղավորները դրսում չեն

Փետրվար 28,2014 13:45

Երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը խստացրել է միգրացիոն օրենքները, Հայաստանում մարդիկ, որոնք ամեն ինչի մեջ «կործանում» եւ «օրհասական պահ» են տեսնում, ասացին՝ վերջ, հիմա բոլոր խոպանչիները կվերադառնան տուն, «տրանսֆերտները», որոնցով ապրում է Հայաստանի բնակչության մեծ մասը, կդադարեն, եւ երկիրը վերջնականապես կկործանվի: Երբ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը դիմեց իր ռուսաստանյան գործընկերոջը՝ այս առումով հայաստանցիների համար բացառություններ անելու խնդրանքով, նույն մարդիկ ասացին՝ անիմաստ է, Ռուսաստանը մեզ համար ոչ մի բացառություն չի անի, իզոր տեղը նվաստանում ենք, իսկ Հայաստանը, միեւնույն է, կործանվելու է: Հիմա, երբ ռուսական կողմն ասում է, որ, հավանաբար, ընդառաջ կգնա մերոնց, նույն մարդիկ ասում են՝ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները արտագաղթի համատեղ ծրագիր են մշակում, որպեսզի մեր երկիրը հաստատ կործանվի:
Առայժմ մի կողմ թողնելով մեր իշխանությունների մտադրությունները՝ նշենք, որ բազմիցս կրկնվող այն թեզը, որ մեր արտագաղթի համար պատասխանատու է Ռուսաստանը, իր տակ որեւէ փաստացի հիմք չունի: Ռուսաստանն, իհարկե, աշխարհի ամենազարգացած եւ ամենաժողովրդավարական երկիրը չէ, եւ այս պահին Ուկրաինայի հարցում տվյալ երկրի վարքը, կարծում եմ, ադեկվատ չէ: Չարժե «տոն տալ» իր ժողովրդին ակնհայտորեն թալանած եւ իր կոռուպցիայով նույնիսկ հպարտացող նախկին նախագահ Յանուկովիչին, առավել եւս՝ չարժե Ղրիմում բզբզել անկարգություններ: Երկարաժամկետ հեռանկարի առումով այդ երկու նախաձեռնություններից էլ ոչ մի բան դուրս չի գա, իսկ եղբայրական (իսկապես, առանց որեւէ հեգնանքի՝ եղբայրական) ժողովուրդների միջեւ տհաճ նստվածք կմնա:

Բայց վերագրել Ռուսաստանին մտադրություններ, որոնք նա չունի, եւ պարանոյիկ ոճով մտածել, թե Կրեմլում առավոտվանից երեկո նստած մտածում են, թե ինչ դավեր նյութեն հայերի դեմ՝ դա էլ մյուս ծայրահեղությունն է: Մասնավորապես, մեր արտագաղթի հետ Ռուսաստանը կապ չունի: Պարզ է՝ եթե հայաստանյան աշխատաշուկայում աշխատուժի պահանջարկ չկա, ապա մարդիկ ձգտում են այն երկրներ, որտեղ հնարավորություն ունեն կիրառելու իրենց հնարավորությունները: Հայ արհեստավորի համար դա նախեւառաջ Ռուսաստանն է, որտեղ չկա շփվելու լեզվական արգելք, եւ որտեղ կան աշխատատեղեր: Ամեն ինչ հստակ է:

Միգրացիոն առավել բարենպաստ ռեժիմի համար արժե բանակցել, նախ՝ այն պատճառով, որ դա կհեշտացնի մեր հայրենակիցների կյանքը, երկրորդ՝ որքան հեշտ լինի գնալ-գալը, այնքան քիչ է հավանականությունն այնտեղ մնալու. եթե «մնալը» ստացվում է մեծ զոհողությունների կամ մեծ կաշառքների գնով, մարդիկ ավելի շատ կմտածեն՝ վերադարձի ճանապարհը բռնելուց առաջ: Նույն տրամաբանությամբ, դրական է, որ դյուրացվել է Շենգենյան երկրների հետ վիզային ռեժիմը:

Իսկ թե ինչու, ում մեղքով Հայաստանում աշխատատեղեր չկան՝ դա արդեն այլ թեմա է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (24)

Պատասխանել

  1. Rafael says:

    Ղրիմը ռուսական տարածք է և շուտով էլի ՄԵՐԸ կլինի զուր մի տանջվեք։

    • Արսեն says:

      Մի անհանգստացի, բոլորովին չենք տանջվում, ընդհակառակը՝ ուրախանում ենք տեսնլով թե հերթական անգամ ինչպես է Ռուսաստանը հաստատում իր անուղղելի ագրեսոր լինելը։ ..))))..

  2. Զավեն says:

    Ախր այ պարոն Աբրահամյան ջան,հարցը միագրանտներին բացառություն անելու մեջ չի,ախր մենք,որ մտնենք Եվրասիական միություն,հրաժեշտ պիտի տանք ժաղովրդական, իրավական երկիր ստեղծելու հույսերին,քանի որ այդ միության “շեֆ” երը ամեն կերպ խրախուսում են սեփական ժողովրդի դեմ իշխանությունների ուժ կիրառումը,ընտրակեղծիքը,ուրախ են,որ մեր եկրում կառուպցիա կա,երբեք չեն դատապարտի այն:Հասկացեք պարոն Աբրահամյան ջան,այս Եվրասիական և մաքսային միությունը,դա հացագործ իշխանությունների վերարտադրման և անվտանգության երաշխիքն է:

  3. Armen says:

    Հարգելի Արամ,

    Ամեն անգամ Ձեր հոտվածները կարգալուց, համոզվում եմ նրանում, որ դուք աշխատում եք այստեղ ճշմարտության 40-50% ներկայացնել: Պարզ է, եթե 100%սուտ գրեիք, բոլորը կնկատեին ու ոչմեկը չէր կարդա Ձեր հոտվածները:
    Ձեր հոտվածում գրում եք, որ արտագաղթի համար ռուսները չեն մեղավոր, այլ մենք հայերս, դա շատ ճիշտ է, որ մենք մեր իշխանությունները հայ մարդուն այն օրը գցեցին, որ իրա հայրենիքում աղբարկղից են իրենց օրվա հացը հավաքում, որը ոչ մի օտար երկրում տեղի չի ունենում կարևոր չի ինչ ճանր վիճակում է հայտնվում նա: Բայց դուք չեք գրում, որ այդ ամենը սկսվեց Ձեր սիրելի Լ. Տեր- Պետրոսյանի նախագահական ընտրությունների կերծիքից, որ արդեն կարելի է ասել տռադիցիա է դարձել, ճշմարտության այդ 50-60% մասին չէք խոսում:
    Կամ գրում եք հիմա եվրամիություն այցելելու վիզան հեշտացել է, դուք ճիշտ էք, բայց այդ վիզաով հայ իրավունք չի ստանա աշխատել, այսինքն կարող է փողով գա Եվրոպա ու դատարկ գրպաներով հետ վերադառնալ, դուք ճիշտ եք կան հայեր ել, որ Եվրոպա ճանապարհվելուց լիքը գրպաններով են հետ վերադառնում, բայց դրանք տոկոս չեն կազմեւմ ….
    Դուք գրում եք վերջին դեպքերի մասին Ուկրաինաում, շատ ցավալի է, հատկապես իմ ընտանիքի մի ճյուղը այնտեղ է ապրում ու ամեն օր ստանում ենք իրանցից իսկական ինֆորմացիան: Ասեմ ովքեր իրոք Ուկրաինաի ներկայով ու ապագայով են անհանգստանում, հասկանում են Ուկրաինան կարող է, որպես պետություն գոյություն ունենալ միայն Ռուսաստանի օգնությամբ ու նաև ՄՄ միանալու դեպքում

  4. Rafael says:

    ՓԱՌՔ ՌՈւՍԱՍՏԱՆԻՆ և ՆՐԱ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՍԿՍԱԾ ՂՐԻՄՈՎ ՎԵՐՋԱՑՐԱԾ։ԲԵՌԼԻՆ,ԲԵՌԼԻՆ ԵՆՔ ՄՏԵԼ ՀԶՈՐԱԳՈւՅՆ ՌՈւՍԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԻՎ։ՓԱՌՔ ՌՈւՍԱՍՏԱՆԻՆ և ՆՐԱ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ։

    • ՀՀ քաղաքացի says:

      Չգիտեմ ինչի վրա ավելի շատ զարմանալ, Ձեր գրածների թե որ հզորագույն ռուսերենի փոխարեն հայերեն եք գրում: Փառք Հայաստանին:

  5. sergik says:

    իսկ ես հակառակը կասեմ Ռուսաստանը ինչքան փորձեց հեռու մնալ այնքան ինտրիգները նրա շուրջը փաթաթեցին ու ներ քաշեցին , իսկ իրական ինտրիգանկա երկրները նորից ինչպես միշտ հեռվից հիանում են իրենց սարքած ինտրիգների հետևանքներով….իսկ ինչու չպիտի ,,անկարգություններ բզբզա,, ու պաշտպանի իր ու իր ազգի շահերը….

  6. sergik says:

    ընդհանրեպես ես Ռուսաստանին համարում եմ ,,հարիֆ,, որ տարբեր ժամանակաշրջաններում իր կամոք տարածքներ է սրան նրան նվիրել..

  7. Armen says:

    Եվրոպան ու նաև ամերիկան ուզում են Ռուսաստանին մեկուսացնել, իր բոլոր հարևաններից հեռու պահել, բացի դրանից աշխատում են 4 կողմից Ռուսաստանը շրջափակել ու քույլ չտալ շնչելու, այդ նպատակներին հասնելու համար հիմա էլ ուկրաինացիներին են լարում ռուսների դեմ, վրացինռրից հետո:
    Ֆե հայերի տարբերակը չստացվեց Սարգսյանը վերջին մոմոնտին շախ արեց, որը չէին սպասում մտածելով, որ իրանք նախագահական ընտրությունները նորմալ ճանաչեցին դրանով հայկական իշխանիկներին արդեն իրենց գրպանում ունեն, բայց ինչպես ասում են երազանքներին քացախ լցվեց:

  8. Armen says:

    Հարգելի Արամ,

    Ինչ էք կարծում, եթե ասենք ռուսները սկսեն Մեքսիկայում, Կանադաում կամ էլ Կուբայում նոր ռակետաին համակարգեր տեղադրել, ինչ ռեակցիաի ռուսները ամերիկացինռրից կստանան, իմ կարծիքով 3 համաշխարհային պատերաղմը կսկսեն, մյուս լողմից ինչու ռուսները իրավունք չունեն նույն ռեակցիան անել, երբ ամերիկավիներն են իր սահմաների երկայնքով նատոի ստորաբաժանումները ու զենքերը տեղադրել է ցանկանում: Ինչ է ամերիկացիներին ամեն ինչ կարելի է :պետություների վրա հարձակվել առանց մակի թույլտվության, քանդել , ավիրել, 100 հազարների մարդկանց դեմոկրատի անվան տակ սպանել:

  9. Hayk says:

    Сегодня безработица в Европе самая высокая! Больше,чем у нас!! Например в Испании 47% молодежи не имеют работы, 3млн. болгар выехали из страны,5000 греков каждый день кормятся за счет церкви в Афинах, а еще есть румыны, сербы…………(евроньюс)!!!

    • sergik says:

      Հայկ ջան Եվրոպան լավ է ապրում, ավելի ժողովրդավար է, մարդիք ավելի ապահովված են, նենց չի որ պետք է թերագնահատենք ու միայն հոմոսեքսուալիստների հայրենիքի տեսանկյունից նայենք, բայց միամտություն է մեր կողմից թե մտնելով Եվրոսայուզ էտ լավ կյանքը մեր մոտ է գալու, սառը հաշվարկից լավ բան չկա, էմոցիաներով պետություն չեն պահում, տեսանք թե էմոցիաները ինչի հանգեցրին Ուկրանիային, իսկ մենք նաև չենք կարող չընդունել, որ ընդիմության նպատակը այնտեղ բոլորովինել քաոս ստեղծելը չէր…..

  10. David says:

    Եթե այսչափ սեր ու նվիրում կա հայերի մեջ դեպի ռուսը, ապա պատկերացնում եմ ինչպիսի զոհողության կգնան, եթե Պուտինը անհրաժեշտ պահին լուծի ղարաբռնակալ սերժի հարցը և ազգն ունենա առանց շեղումների առաջնորդ:Փաստորեն հայերը նվիրված են ռուսներին, զարմանալի է, բայց փաստ:

  11. Լավատես says:

    Հայը չի կարող արեւմտամետ կամ արեւելամետ լինել, նա կարող է միայն հայամետ լինել: Դեռեւս Տիգրանի ժամանակներում նորաձեւություն կար մեր կողմից գրավված ազգերը քշել բերել հայոց երկիր բնակեցնել: Դարերի ընթացքում նրանք մերվեցին հայերի հետ, բայց իրենց ստրուկ այլամետության հոգեբանությունը պահպանեցին: Շահերի ցանկացած բախումների ժամանակ հաղթում է նա, ով ավելի մոտ է իր էությանը: Եթե շնագայլը հաղթեց մարդուն, ուրեմն շնագայլն ավելի շնագայլ էր, քան մարդը մարդ էր:

  12. Rafael says:

    Նախ չկա հայամետ կամ լեհամետ կամ վրացամետ,որովհետև դա ուղղություն առավել ևս ուղվածություն չի դա ուղղակի ծիծաղելի է։Այդ մետ-ը լուրջ երևույթների դեպքում են կիրառում գիտակից մարդիկ ու մի բան էլ քաջ գիտակցել է պետք,որ մենք կամ վրացիք չեն որոշողը և թելադրողը մենք կարող ենք միայն ընտրել արևմուտք կամ ՌՖ հատկապես փոքր երկրները,իսկ մեր՝Հայաստանի պարագայում անգամ ընտրելու հնարավորություն չկա,չհաշված որոշ մարդկանց անէական երազանքները,մենք 4 կողմից շրջապատված ենք մեղմ ասած ոչ բարեկամ երկրներով և միակ գարանտը մեր սուվերենության և անվտանգության դա Ռուսաստանն է,բայց Ռուսների հետ նույնպես հնարավոր չէ թելադրելով խոսել,դրանք գերտերություններ են և ԱՄՆ և ՌՖ-ը դրանց մեծ քաղաներն անգամ բնակչությամբ մի քանի անգամ գերազանցում են մեր երկրին ես ուղղակի զարմանում եմ թե ոնց կարելի է նման երևույթները անտեսել ու մյուս հարցերն էլ լավ իմացեք Ղարաբաղի հարցից սկսած էլի պիտի լուծվի Ռուսական ինտերեսներից ելնելով,եթե ՌՖ-ը լուծի ու դա տրամաբանական և բնական է,ի դեպ բոլոր ՀՀՇ-ականներ էլ լավ գիտեին որ այդ հարցերին իրենք իզորու չեն լեգիտիմություն տալ ուղղակի իրենք իրենց կարիերայով էին հետաքրքրված և բավարար գրագետ չէին միջազգային իրավունքին վերաբերվող հարցերում։

    • Լավատես says:

      Մեր ռազմավարական խնդիրը (լինել չլինելու) գերտերությունների համար ընդամենը փոքր մարտավարական արժեք ունի: Եթե այն աստիճան հիվանդ ենք, որ հույսներս միայն գերտերություններն են, էլ ինչի ենք ազգ պետություն ասում, հենա մտնենք մեկի քմկը ու պրծ:

  13. Մարդ says:

    Ռուսաստան-Ամերիկա-Եվրոպա կամ Ամերիկա-Եվրոպա-Ռուսաստան բավական չէ: ՀՀ կոմպլեմենտար քաղաքականությունը ազգովի գլուխը մտցրել է ուրիշի …., այնպես որ միայն ուրիշի …. հոտ է գալիս: Չեք գտնում որ կորցրել ենք մեր ազգային դեմքը: Արամ Աբրահամյանն էլ չի կարող լինել անկողմնակալ իր գնահատականներում, որքն էլ որ ջանա: Բոլորն էլ գիտեն ով է նրա թիքունքը, բայց որ հիմա նրա նույնիսկ կողմնակալ հրապարակումները կարելի է ասել շատ ավելի մեղմ են քան իրականությունը կարծում եմ ակնհայտ է: Մենք մեզ ՔԱՐԱԲԱՂՆԻՍ ենք անում, միայն մեկ տարբերությամբ, որ վերջում անողներն էլ, և ում անում են իրար հետ չենք դիմանալու: Գործել է պետք հայրենիքի համար, այլ ոչ թե միայն ավելի շատ մտածել հայրենիքի մասին:

  14. Rafael says:

    Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ ասացվածքը 21-րդ դարում վերափողվել է՝Բոլոր ճանապարհները տանում են Մոսկվա ասացվածքի ու դա հիասքանչ է։

  15. Լավատես says:

    — Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

    • Լավատես says:

      Երբ գերտերությունը ծանր վիճակի մեջ հայտնվի, նա իր գոյությունը պահպանելու համար իր աստծուն մատաղ կանի առաջին հերթին օտար տարրերին:

  16. Maxim says:

    Համոզված եմ, որ հարգարժան Արամ Աբրահամյանը իր մեկնաբանություններում միշտ ասում է, որ –մեր պրոբլեմները պետք է լուծենք մենք՝ ինքներս։ Իսկ թե՛ ինչ են ասում՝ մեկնաբան քննադատները,՝
    ոչ մի ձև չեմ կարողանում հասկանալ։

    • Armen says:

      Մաքիմ , թե ինչ եմ ուզում ասել: Ամեն մի չափահաս անձի էլ պարզ է, որ սեփական պռոբլեմները ինքնուրույն պետք է լուծել և նույնիսկ հարազատներից դա չսպասել: Մենք դրա լավ հնարավորությունը ունեցանք անցած դարի 90 ականների սկզբներին, չէ որ ամբողջ հայությունը ոտքի կանգնեց պատմական արդարությունը վերականգնել ու երկիրը դեմոկրատական ուղղով առաջ տանել, այսինքն խոսքի ազատություն, ժողովուրդն է ընտրում իրնախագահին ու խորհրդարանին ևև:
      Ինչ ստացվեց Լ. Պետրոսյան ու իր վարչախումբը վայլելով նախագահի պտուղները, ժողովուրդի մութ ու սոված վիճակում, սկսեց պալատներ սարքել ու ազգային հարստությունը փոշիացնել(մոռանալով կամ զգալով, որ Քաջ Նազարի բախտը բերել է) վերջում էլ նախագահի աթոռին էր կպել ու չէր ուզում պոկվել, մինչև իր թիմի անդամները վայր գցեցին, որ իրանք էլ թալանեն , մի խոսքով ուղղակի ժողովուրդին անկախության ու Արցախի ազատագրման անվան տակ խափեցին ու միչև օրս նույն պրոցեսն է գնում:
      Յիմա

  17. ԱՐՏԱԳԱՂԹ:Սա ԼՏՊ-ի բոլոր գործողություն ծրագրերից ամենահաջողվածն էր:
    ՆՊԱՏԱԿԸ՝ 1.հեռացողները պիտի կերակրեին մնացողներին(ուրիշ հարց է ,որ կերան կշտացան, հետո իրենց կերակրողներին անվանեցին ԼՔՈՂՆԵՐ՝ վարվեցին ճիշտ այնպես,ինչպես Կռիլովի խոզը կաղինները զխտվելուց հետո կաղնու ծառի հետ՝):
    2. Աշխարհին պիտի ցույց տրվեր,որ նոր իշխանությունները որդեգրել են դեմոկրատիան՝ Մարդն ազատ է,ուր ուզի կարող է գնալ եւեթե երկիրը որդեգրել է դեմոկրատիան,ուրեմն կարելի է նրան վստահել եւ նյութական օժանդակություն-տրանշներ հատկացնել:3.Իսկ բուն պատճառը՝ ԼՏՊ-ը հասկացավ,որ «եւս մի քիչ»եւ անոթի ժողովուրդը կուտի ՀՀՇ-ին,ուստի կեսին ուղարկեց«ազատ նավարկության», իսկ մյուս,մնացած կեսին,հնարավոր խռովության դեպքում ճնշելը ավելի հեշտ կլիներ:Հետագայում ՀՀՇ-ԼՏՊ-ի այս տնաքանդ ծրագիրը, կիրառվում է ՄԻՆՉ ԱՅՍՕՐ:
    Արդյունքում՝ Հայաստանի դատարկումը որդեգրեցին հաջորդ Նախագահները: :Նպատակները նույնն են:Եւ վերջին հաշվով,շնորհիվ դրսից եկած գումարի երկարեցվում է բռնակալ իշխանությունների գործունեությունը:Մեկ տարի դրամական փոխանցումներ չլինեն՝ անոթի ժողովուրդը կվերկենա ու կտապալի կառավարողին:Այդ է պատճառը,որ Արթուր Բաղդասարյանը դիմել է Ռուսաստանի կառավարությանը«չնեղելու հայերին»….
    ՈՒԿՐԱԻՆԱ
    Սա Ռուսաստանը քանդելու փորձի նախամուտ է արեւմտյան ծրագիր :Պահն էլ ընտրված էր խորամանկորեն՝ Օլիմպիադայի տապալում,հետեւաբար Պուտին, Ռուսաստանի հեղինակության որակազրկում:Բայց Պուտինը խելացի գտնվեց՝ ատամները սեխմելով դիմացավ մինչեւ Օլիմպիադայի ավարտը:Արդյունքում տեսանք այն ինչ տեսնում ենք:
    ՈՒԿՐԱԻՆԱ՝ Ղրիմ,Կիեւյան Ռուսիա եւ Արեւմտյան մաս:Այս երեքից միայն Կիեւյան Ռուսիան է իրենցը:Ղրիմը նույն Ղարաբաղն է՝ Ստալինը տվեց Ղարաբաղը թուրք տաճիկին,Խրուշչովը՝ Ղրիմը կտրեց Ռուսաստանից:Կասեք Ղրիմը թուրքական էր:Թող թուրքը մտածի թե որտեղից եկավ եւ ում հողերի վրա է նստած մինչ այսօր: Ուկրաինայի Արեւմտյան կողմը Ռիպենտրոպ Մոլոտով պայմանագրի արդյունքն է:Ինչ եք կարծում,որքա՞ն կարելի է իրար հետ խաղաղ ապրել, Ստալինի դմբուզի բացակայության դեպքում:Էլ չեմ ասում՝ բոլոր իմպերիաներն էլ վաղ թե ուշ քանդվում են՝ զանազան պատճառներով:Ամերիկան էլ կքանդվի:
    ՌՈՒՍԱՍՏԱՆ: Խառնվում է Ուկրաինայի ներքին գործերի՞ն:ՈՉ:Նա հասկանում է,որ Ուկրաինայից հետո հերթը իրենն է,այստեղից բխոր բոլոր հետեւանքներով:Ուստի անում է իր կանխարգելիչ քայլերը,նամանավանդ,կարոտ ունի Ղրիմի հանդեպ,որն այսօր,ինչպես երբեք ունի շատ մեծ ստրատեգիական նշանակություն,էլ չեմ ասում՝ եթե ոչ Ռուսաստանը, ապա «օր մը» Ղրիմին կտիրի Թուրքիան, շնորհիվ,ինչպես ինքն է ասում«իր արյունակիցների»:Ուստի,շատ բնական կլինի,եթե Ղրիմի ռուսներն ու հայերը գործեն միասին,նամանավանդ ՄԱՅԴԱՆչիկները արդեն կապի մեջ են Թուրքիայի հետ թաթարների միջոցով ընդեմ Ռուսաստանի :
    ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆԵՂՈՒՄ Է:
    Լավ է անում,թող Հայաստանի ղեկավարությունը իր ժողովրդի համար ՄԱՔՈՒՐ եւ թափանցիկ լինի ,արդ նեղության ժամանակ(եթե Պուտինը նեղի Հայաստանին) ժողովուրդը ոտքի կկանգնի ու կգնա իր առաջնորդի ետեւից այնպես,ինչպես 451 թվին Վարդան Մամիկոնյանի ետեւից:Պուտինը շատ լավ գիտե,թե օլիգարխիկ Հայաստանում «ով ինչով է շնչում»,ուստի եւ սեխմում է «ոզնու փափուկ տեղի»վրա:
    Ես գիտեմ,որ Ռուսաստանն էլ է Օլիգարխիկ,բայց սա ձեր գործը չէ,քանզի դուք (մենք)ունենք նրա օգնության կարիքը…

    • Armen says:

      Հարգելի Ասլանյան,

      Դուք ճիշտ եք մեկնաբանում, Ձեր բոլոր կետերի հետ համամիտ եմ, միայն ավելացնեմ, ես Եվրոպայում եմ ապրում ու հետևում եմ այստեղի մեդիային, ասեմ համարիա 98% Արամի պես են մեկաբանում միակողմանի ու շատ ժամանակ կիսաճշմարտություն են ասում ու ռուսների նկատմամբ ատելություն են տարաճում, մոռանալով որ եթե ռուսնեիը գազը ու նա թի ծորակները փակի, ամբողջ եվրոպայի տնտեսությունը կփլուզի, Ձեր ասածի նման համ զխտում են ու հետո էլ հետև քրֆում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728