ԿԱՊԱՆ քաղաքացիական շարժումը հրապարակել է տեսանյութ, որում պարզորոշ երևում է, թե ինչպես է Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն հերթական անգամ թունավորում Գեղի գետը, որից ժամանակին կարելի էր առանց մտածելու ջուր խմել:
Այս հանցագործությունը շարունակվում է արդեն երեք տարի, սակայն պետական մարմինները այդպես էլ ոչ մի համապատասխան քայլ չեն ձեռնարկել` բացի սիմվոլիկ տուգանքից:
Մեր կարծիքով սա քրեական հանցագործություն է, որով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Տեսանյութը չի բացում Ձեր մոտ, այստեղ նայեք https://www.facebook.com/photo.php?v=650660451665970