Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ պետք է նորոգի ճանապարհամերձ թալանված զուգարանները

Փետրվար 27,2014 21:18

Մի քանի տարի առաջ պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզում, միջպետական ճանապարհի եզրին կառուցվեցին լավ  կահավորված զուգարաններ: Սակայն Դիլիջան-Սեւան  ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ գտնվող եւ Դիլիջան-Իջեւան ճանապարհի եզրին կառուցված  զուգարանները  գտնվում են ողբալի վիճակում: Զուգարանների դռները ջարդված են, զուգարանները՝ թալանված, դրանք լցված են աղտեղությամբ:

IMG_0039

 

Զբոսաշրջությունը   Տավուշի մարզի զարգացման հիմնական ուղղություններից է, այդ մասին նշված է մարզի 2012-2015 թվականների զարգացման ծրագրում: Անգլերեն լեզվով հրատարակվեց մարզի զբոսաշրջային քարտեզը, որը ներկայացվեց  Տավուշի մարզխորհրդի 2013թ. հոկտեմբերի 12-ի նիստում: Այդ  նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ մարզում առկա են լավագույն հնարավորությունները զբոսաշրջության զարգացման համար,  մարզում տուրիզմը պետք է  զարգանա ոչ միայն համայնքային մակարդակով, այլ ներառի Տավուշի  բոլոր՝ 62 համայնքները: Մարզպետը հայտարարեց, որ Հայաստանի զբոսաշրջային շատ ընկերություններ, որոնց աշխատակիցները երիտասարդ տղաներ եւ աղջիկներ են, Տավուշը չճանաչելով՝ զբոսաշրջիկների  խմբեր են ուղարկում Տավուշի մարզ: Նա  ասաց, որ Տավուշում պետք է ստեղծվի զբոսաշրջության կենտրոն: Արմեն Ղուլարյանը զբոսաշրջության զարգացման համար կարեւորեց մարզի եկեղեցիներ տանող ճանապարհների բարելավումը, Դիլիջան քաղաքում իրականացվող  տարբեր ծրագրերը:

Միջպետական ճանապարհի եզրին գտնվող զուգարանները  ամենեւին չեն խթանում Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացմանը:  Միջպետական ճանապարհով երթեւեկողները, այդ թվում՝ արտասահմանցի  տուրիստներ,  իրենց բնական կարիքները հոգալու համար ստիպված են  պատսպարվել   ճանապարհամերձ թփուտներում՝ ռիսկ անելով դառնալ զանազան տհաճ պատահարների զոհ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Anna says:

    Պարզից էլ պարզ է, որ Ղուլարյանին հետաքրքիր է միայն ճանապարհների վերանորոգումը՝ ,,օտկաներ,, կատարելու հնարավորությունները շատ-շատ են,իհարկե իր իսկ խնամու հետ միասին:Իսկ մարզում առկա որևէ իրական խնդրի լուծում մեծն մարզպետին չի հուզում:Նրա համար միևնույնն է,թեկուզ ողջ մարզն արտագաղթի,նա էլի կնկարի իրեն անհրաժեշտ թվերն ու կներկայացնի որտեղ ինչպես իրեն պետք է և այդ ամենի համար պատասխան տվող չկա:Ակադեմիկոսին հովանավորողներն էլ կգան,կկազմակերպեն շոուներ ու իրենցից շատ գոհ ու երջանիկ կգնան:Իսկ խեղճ ու կրակ ժողովուրդը,մարզում առկա բազմաթիվ խնդիրները նորից կմնան նույն վիճակում:

  2. Arman says:

    Իմ կարծիքով պակաս կարևոր չէ, թե որքան գումար է ծախսվել այդ զուգարանի կառուցման համար: Մասնագիտությամբ ճարտարապետ մարզպետը պետք է հասկանար, որ փայտե դռները դրսում չեն կարող երկար կյանք ունենալ, կամ ի սկզբանե նախատեսել է զուգարանների վերանորոգման համար նույնպես բյուջեից գումարներ կորզել: Մարզպետի համար կարևորն այն է, որ փողից հոտ չի գալիս:

  3. ivan says:

    Այս զուգարանները Ա.Ղուլարյանի իրական դեմքն են ներկայացնում:

  4. ivan says:

    Մարզպետի իրական դեմքը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728