ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր քաղաքապետարանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ 2015 թվականին կրթության նախարարների միջազգային գագաթաժողովին ընդառաջ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրակրթության ոլորտում քաղաքապետարանն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, սակայն համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում նոր ուղղություն է: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ 2012 թվականից Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության իրականացումը և փաստացի արդեն երկու տարի անընդմեջ Երևանը դարձել է եվրոպական կրթության մայրաքաղաքը: “Նախարարական գագաթաժողովը քարտուղարության կարևորագույն միջոցառումն է, որը իրադարձություն է ոչ միայն կրթական համակարգի, այլև մեր պետության և, անշուշտ, մայրաքաղաքի համար: Քարտուղարությունը ստանձնելուց ի վեր հայաստանյան թիմի աշխատանքը գնահատվում է արդյունավետ: Ես վստահ եմ, որ երևանյան նախարարական գագաթաժողովը լինելու է լավագույններից մեկը Բոլոնիայի պատմության մեջ”,- նշել է նախարարը և հավելել, որ Եվրոպայի ուսանողական միության կողմից Երևանը հայտարարվել է նաև 2015 թվականի ուսանողական մայրաքաղաք: Այս երկու իրադարձությունները, Ա. Աշոտյանի գնահատմամբ, կրթական համակարգի միջազգայնացման համար ունեն կարևոր նշանակություն և կարող են պատմական դառնալ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով Հայաստանի կրթական համակարգի ներգրավումը Եվրոպական կրթական տարածքում՝ ընդգծել է կրթության և գիտության նախարարության և անձնապես նախարար Ա. Աշոտյանի ջանքերը Բոլոնիայի գործընթացի նախագահությունը ստանձնելու ուղղությամբ: “Երևանի համար մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կրթական տարածքի մայրաքաղաք: Մայրաքաղաքում անցկացվող ցանկացած միջոցառում մեզ համար կարևոր է, առավել ևս, եթե այն վերաբերում է կրթության ոլորտի ձեռքբերումներին”- նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում կաջակցի նախարարական գագաթաժողովի աշխատանքներին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են 2015թ. ՀՀ-ում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման նպատակով զարգացնել գործակցությունն ու ընդլայնել համագործակցության շրջանակը:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Այս երկու գլուխները ընդունակ են զարգացնելու միայն ու միայն ,,ախոռաբանությունը,,…..