Լրահոս
Օրվա լրահոսը

Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի

Փետրվար 27,2014 18:39

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի` հաշվի առնելով  հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը:

Նշենք, որ հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվեց հստակեցնել  հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարված կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքում ամբուլատոր պոլիկլինիկական օղակում լաբորատոր-գործիքային  հետազոտությունների համար ներդրված համավճարը կանանց համար չի գործի: Այդ օրերին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բազմաթիվ բժշկական կազմակերպություններում կիրականացվեն մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բուժում և վիրահատություն։

Կանանց և երեխաների առողջության պահպանումը առողջապահության նախարարության քաղաքականության գերակա ուղղություն է:  Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ  ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ կանանց առողջության միամսյակի  կազմակերպումը նպատակ ունի հոգ տանելու կանանց և նրանց ընտանիքների առողջության համար:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Ոչ մի համավճար էլ կոռուպցիան չի նվազեցնի:Քանի դեռ բուժաշխատողները արժանավայել չեն վարձատրվում ստիպված են ինչ-որ գումարներ ակնկալել՝ընդամենը իրենց գոյությունը պահելու համար: Պետք է աշխատավարձը դարձնել այնպիսին,որ բուժաշխատողը կարողանա մարդավայել ապրել:Թե չէ բուժաշխատողներին դարձրին այս ազգի թշնամի,չկա մեկը,որ հարց տա՝ թե գիշեր ու զօր աշխատող բժիշկը,բուժքույրը կամ սանիտարը ինպես կարող է իր ստացած ,,թշվառական աշխատավարձով,, ընտանիք պահել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728