Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ դիպլոմակրի դիսերտացիան կենսաբանությունից է, ղեկավարն էլ՝ չինացի

Փետրվար 27,2014 18:22

Aravot.am-ը հայտնել էր, որ կեղծված դիպլոմով ատենախոսություն է պաշտպանվել, ինչը երեկ հաստատել էր նաեւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանը: ԲՈՀ-ի նախագահը, սակայն, «փակագծեր չէր բացել», այլ ընդամենն ասել էր, որ այժմ քննություն է գնում եւ արդյունքներին ԲՈՀ-ում տեղյակ չեն:

Aravot.am-ը կեղծված դիպլոմով ատենախոսության վերաբերյալ մեկնաբանության ակնկալիքով կապվեց նաեւ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հետ: Գերատեսչությունից հայտնեցին, որ առայժմ ձեռնպահ կմնան ինչ-ինչ մեկնաբանություններ անելուց:

Մեր տեղեկություններով, ատենախոսությունը, որով այժմ զբաղվում է ԱԱԾ-ն, կենսաբանության ոլորտից է, ավելին, այն պաշտպանվել է Փորձարարական կենսաբանության 042 խորհրդում, որի պատասխանատուներից մեկն էլ, ըստ ԲՈՀ-ի կայքի ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Աննա Բոյաջյանն է:

Տիկին Բոյաջանի հետ կապվել չհաջողվեց, որովհետեւ ինստիտուտից Aravot.am-ին տեղեկացրին, թե նա կարեւոր ժողովի է, եւ այսօր ազատ ժամանակ չի ունենա: Ըստ մեր տեղեկությունների, կեղծված դիպլոմով ատենախոսություն պաշտպանողի անունը Ռոզա Իզմիրլյան է, գիտական աշխատանքի ղեկավարն էլ չինացի է:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728