ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը փետրվարի 27-ին Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի աշխատողներ, մարզի համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի դասախոսներ, ուսանողներ: Խորհրդակցության չէին հրավիրվել մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ ոստիկանապետը կարեւորել է ոստիկանության եւ հասարակության համագործակցությունը: Մեր տեղեկություններով՝ հանդիպման մասնակից մի կին Վլադիմիր Գասպարյանին է նվիրել գեղանկար, որի մեջ պատկերված է եղել Գոշավանքը եւ Մխիթար Գոշը: Շնորհակալությամբ ընդունելով նկարը, Վլադիմիր Գասպարյանն այդ կնոջն ասել է, որ Մխիթար Գոշը կյանքում անմազ է եղել, իսկ նկարի մեջ մորուքով է: Դա դահլիճում բուռն արձագանք է առաջացրել, ոմանք էլ կատակել են, թե դա Մխիթար Գոշի «ֆիդայի ժամանակվա» նկար է:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին հարցրեցինք խորհրդակցությանը մարզի լրագրողներին չհրավիրելու պատճառի եւ Մխիթար Գոշին պատկերող գեղանկարի մասին: Նա ասաց, որ մարզպետարանում կայացած խորհրդակցության մասնակիցներին հրավիրել է Տավուշի մարզպետարանը: Մխիթար Գոշի նկարի հետ կապված էլ պարզաբանում չտալով՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ հանրության ուշադրությանը արժանի տեղեկատվությունը ոստիկանությունն արդեն հրապարակել է հաղորդագրության եւ հաղորդման ձեւով, ինքն դրանց ավելացնելու ոչինչ չունի: Հավելենք, որ Հր. Աճառյանի հայերեն արմատական բառարանում «Գոշ» բառը ստուգաբանվում է «քարձ, քոսա»:
Լուսանկարը՝ ՀՀ ոստիկանության ինտերնետային կայքից
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչ խոսք, լրատվամիջոցների ներկայացուցիչներին չհրավիրելու համար Տավուշի մասրզպետը բազում հիմքեր է ունեցել, որոնցից ամննակարևորները հավանաբար 2013թ. Տավուշի մարզում կատարված 26 մլրդ դրամի ներդրման գումարի զգալի մասի փոշիացմանը, մարզպետի և ՀՀ այլ պաշտոնյաների կողմից մարզի տարածքում բնապահպանական պահանջների կոպիտ խախտումներով ՀԷԿ-երի կառուցմանը /մասնավորապես Գետահովիտի վարչական տարածքի ՀԷԿ-ի կառուցման ժամանակ վթրրվել է Իջևանի խմելու ջրագիծը, որի արդյունքում մոտ մեկ շաբաթ բնակիչներն առանց ջրի են մնացել/, քաղաքաշինության ոլորտի մսխումներին, նոր կառուցվող, սակայն նույնպես հակառակորդի կրակի տակ գտնվող Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհին, այդ ճանապարհահատվածում ոստիկանության ու մնացած կառույցների կողմից հերթապահություն իրականացնելու անհեթեթությանը վերաբերվող հարցերն են եղել: Տեղի ունեցած խորհրդակցության նման ֆորմատն ոչ միայն մարզպետին ու նրա Երևանի հոգևոր հայրերին է ձեռնտու եղել, այլև նորանշանակ ոստիկանապետին, ով դեռևս իրավիճակին լիարժեք չի տիրապետում, իսկ լրագրողների ՞անդուր՞ հարցերի պարագայում, ոստիկանապետն իրեն յուրահատուկ ձևով իր կառույցի ղեկավարին եր նայելու ու …:
Ամենայն հավանականությամբ բանակում չծառայած, մարտական գործողություններից խուսափած, նորաթուխ ԵԿՄ վարչության անդամ Արմեն Ղուլարյանի համար Ոստիկանապետի դուռը չբացվեց: Ինչ վերաբերվում է մարզպետի կողմից նախապատրաստված նվեր-գեղանկարին, որի մեջ պատկերված է եղել Գոշավանքը եւ Մխիթար Գոշը, ապա ոստիկանապետի հումորային, սակայն տեղին դիտողությունը ամենայն հավանականությամբ մարզի պատմությունը չիմացող կամ գծերից ընկած մարզպետին է վերաբերվել /մարզպետը պետք է հասկանար, որ ոստիկանապետն իր անձնական միջոցների հաշվին Գոշավանքում զգալի վերանորոգման աշխատանքներ է կատարել և քաջատեղյակ է գոնե այդ վանքային համալիրի պատմությունից/:
Վլադիմիր Սերգեյի տավուշեցիների զգալի մասը կարծում են, որ ժամանակն է մարզպետին Մխիթար Գոշի դատաստանագրքի որոշ դրույթների հետ ծանոթացնել:
Հետաքրքիր է Տավուշի մարզպետը Գոշի որևէ գրվածքի հետ ծանոթ է,թե՞ միայն իր խորհրդական Լ.Չիբուխչյանի գրվածքներն է կարդում ու դրանցով առաջնորդվում?
Լրագրողները դարձել են մարզպետի անքնության պատճառը նրա անգործությունը ակտիվությամբ լուսաբանելով:
Պատճառներից մեկն էլ ադրբեջանամետ խորհրդականի խորհուրդներով շարժվելն է:
Իրականում Տավուշի մարզպետը իրեն սպառել է և կեղծ ակադեմիկոսի կոչումը,ոչ էլ չվաստակած գնդապետի ուսադիրները ,տավուշբաշու կուտակած աստղաբաշխական թալանը ,կամ ԵԿՄ-ում պատսպարվելը փրկության ելք չեն հանդիսանա աստծո աչքից ու դատաստանից:
Վլ.Գասպարյանը Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունում մի անգամ ևս հաստատեց ցանկացած իրավիճակում դրության տերը լինելու հատկությունը: Նույնիսկ նրա լավատեղյակությունը միջնադարյան օրենսգետի արտաքինի մասին զար – մանք չհարուցեց:Իհարկե նախարարը իրազեկ էր մարզպետի ,,պետականաշինական,, գործունեությանը և նրա աղետալի,կործանարար հետևանքներին մարզի ազգաբնակչութ- յան համար:Մարզում օրենքի տառը օրենքի այբուբենից արտաքսած,մամոնայի պաշտա- մունքի անմնացորդ նվիրյալ,Ա.Ղուլարյանին նախարարը խորհրդանշանական՝աստվա – ծաշնչյան պատվիրաններ ու պատգամներ պարունակող գրքեր նվիրեց:Նորաթուխ երկ – րապահի,նորահայտ ազատամարտիկի իմիջին նոր-նոր հարմարվող մարզպետի համար անպատեհ հարցեր տվող լրագրողների ներկայությունը չափից դուրս իրազեկ ոստիկան- ների առկայության պայմաններում կարող էր պայթյունավտանգ,անկանխատեսելի իրա – վիճակ ստեղծել:Տասնյակ հարցեր,որոնց հետևում տասնյակ միլիարդների կորուստ կա, տասնյակ հարցեր,որոնց հետևում հազարավոր մարդկանց արտագաղթի պատճառներն են:1990-94թթ-ին ՆԳ աշխատակիցները գտնվել են մարտական դիրքերում,խրամատնե- րում ու պոստերում և ցանկացած լրագրողական հարցապնդման մարզպետի այնտեղ գտնվելու մասին կունենար հստակ բացասական պատասխան:Լրագրողների ու ոստի – կանների ներկայությունը մեր բնակչության նեկրոլոգը իրականացնող մարզպետի հա – մար ճակատագրական կլիներ:Խորագիտակ ու հմուտ ինտրիգանը,գտնվելով ալկոհոլիզ- մի ճիրաններում կարողացավ այս փորձության բաժակը ժամանակավորապես հեռաց – նել իրենից:
Ոստիկանապետը մերկ է իր թագավորի նման և եկել էր մարզի մերկի մոտ :Հետը տղեն ,,Դատաստանագիրք,, չէր բերել և հայոց հանճարեղ տկլորաշենից Գոշի նկար նվեր ստացավ:Այդպիսով հայոց ուսադիրները ճանաչում են Գոշին, բայց ծանոթ չեն ,,Դատաստանագրքին,,:Գոնե սրբապատկեր բերեր տար մարզի տկլորներին ու մերկերին:Սուրբ սերժիկի սրբերը սրբերի կարիք չունեն երևի:Ոստիկանամանկապարտեզ սերժատաբուի հովանոցով: