Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Интерфакс. Յանուկովիչը հայտարարություն է տարածել. նա չի պատրաստվում հանձնվել

Փետրվար 27,2014 17:53

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարություն է արել, որտեղ նշել է, որ դեռևս իրեն համարում է Ուկրաինայի օրինական ընտրված նախագահ: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Ես՝ Վիկտոր Ֆյոդորի Յանուկովիչը, դիմում եմ ուկրաինացի ժողովրդին: Ես ինձ շարունակում եմ համարել Ուկրաինայի օրինական ղեկավարը՝ ընտրված Ուկրաինայի քաղաքացիների ազատ կամքով», – ասված է հայտարարության մեջ, որը գործակալությանն է ուղարկվել հինգշաբթի օրը:

Անդրադառնալով Գերագույն Ռադային՝ նա պնդել է, որ վերջին շրջանում ընդունված որոշումները լեգիտիմ չեն, քանի որ նիստերն անցնում են «Տարածաշրջանների կուսակցության» և այլ խմբակցությունների պատգամավորների բացակայությամբ, որոնք իրենց կյանքի համար վախենալով՝ չեն ներկայանում, իսկ ոմանց, ըստ նրա, ֆիզիկական բռնությունների են ենթարկել ու ստիպել, որ լքեն երկիրը:

Յանուկովիչը հիշատակել է նաև ընդդիմության հետ ստորագրած ճգնաժամը կարգավորելու համաձայնագիրը ու նշել, որ այն կատարված չէ.

«Համարում եմ, որ 2014թ. փետրվարի 21-ին արևմտյան հարգարժան գործընկերների ներկայությամբ իմ և Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների միջև ստորագրված Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համաձայնագիրը կատարված չէ», – ասել է նա՝ հիմնավորելով, որ փողոցները շարունակում են ծայրահեղականները տնօրինել, – «պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ մինչև վերջ պայքարել, որպեսզի կատարվի Ուկրաինային քաղաքական խորը ճգնաժամից դուրս բերելու պայմանավորվածությունները»:

Ուկրաինայի 4-րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ քրեական գործ է հարուցված, նա գտնվում է հետախուզման մեջ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728