Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսևորման միջազգային օրն է

Փետրվար 27,2014 17:43

Մարտի 1-ը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսևորման միջազգային օրն է: Օրվան ընդառաջ, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը գործընկերների հետ նախաձեռնել է հանրային միջոցառումների շարք, որոնք վերաբերում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդիրներին և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության խրախուսմանը: «Հենարան» մամուլի ակումբի հյուրերը՝ «Վորլդ Վիժնի» ներկայացուցիչներ Ինա Յանկուլովան, Շաղիկ Մարուխյանը և Անուշ Սահակյանը անդրադարձան մի շարք խնդիրների:

«Այն հետազոտությունները, որոնք արել ենք, հիմնականում միգրանտ աշխատողների հետ ենք արել: Այս միջոցառման համար տրամադրվել է շուրջ 970 մլն եվրո, որը տրամադրել է Եվրոմիությունը: ՄԻԱՎ-ի տարածումը ավելի շատ հայտնաբերվել է միգրանտների շրջանում: Վերջին շրջանում ակտիվ աշխատանքներ են տարվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Գավառի տարածքում: Եվ այդ միջոցառումների շնորհիվ երիտասարդների ուշադրությունն ենք գրավել այս խնդրի շուրջ»,-ասաց Ինա Յանկուլովան:
Անուշ Սահակյանը խոսեց միջոցառումների անցկացման և նպատակների մասին. «Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանում և Հարավային Կովկասի երկրներում: Նպատակն է պարզել ՄԻԱՎ-ի զարգացումն ու տարածումը միգրանտների շրջանակներում: Սա սովորական հիվանդությունների նման չէ, այն հնարավոր է լինում պարզել 8-10 տարվա ընթացքում և միակ հնարավորությունը՝ իմանալ մարդ հիվա՞նդ է, թե՞ ոչ, ինչքան հնարավոր է շուտ հետազոտություն անցնելն է: Այս միջոցառումների նպատակն է իրազեկել երիտասարդությանը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի հիմնահարցերի վերաբերյալ և ամենակարևորը իրազեկել մարդկանց հետազոտվել»:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728