Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևատրվեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները

Փետրվար 27,2014 17:40

27 փետրվարի, 2014թ, Երևան. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը պարգևատրեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կազմակերպվել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար։

Նախքան մրցույթը Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-ից-27-ը դասընթացներ է անցկացրել մրցույթի մասնակիցների համար։ Երեք օրվա ընթացքում բրիտանացի կինոռեժիսորը սովորեցրել է պատանիներին ֆիլմերում ներառության թեմայի արտահայտման նրբությունները, ինչպես նաև սովորեցրել ֆիլմի գաղափարն ընդամենը 60 վայրկանի ընթացքում ներկայացնելու հմտությունը:

Դասընթացից հետո պատանիները նկարահանել են մեկ րոպեանոց ֆիլմեր, որոնցից լավագույն երեքի հեղինակներն արժանացել են մրցանակների: Մարիամ Բորեցյանի և Մարիա Սարգսյանի համատեղ ֆիլմը, Մարինե Ղազարյանի, Տիգրան Ղալեչյանի աշխատանքները ճանաչվեցին լավագույնները, իսկ հեղինակները պարգևատրվեցին Sony Xperia E C1505 սմարթֆոներով:

«ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, ովքեր իրենց ստեղծարար մտածելակերպով և հետաքրքիր լուծումներով հիացրեցին հանձնաժողովի անդամներին։ Համոզված եմ , որ այս տաղանդաշատ երիտասարդներից շատերը իրենց դերը կխաղան հայկական կինոարվեստի զարգացման գործում, իսկ մենք կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կդարձնեն մեր կյանքն ավելի լավը» ,– նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Դասընթացի մասնակիցներին փորձել եմ սովորեցնել, որ պատմության վիզուալ ներկայացումը շատ կարևոր գործոն է: Ոչ բոլոր ֆիլմերը պետք է ծանրաբեռնված լինեն երկխոսություններով, կինոն նաև պատմությունների վիզուալ ներկայացումն է` հնչունային բաղադրիչի ստեղծագործ օգտագործմամբ: Սրանք են այն ոլորտները, որոնց վրա փորձել ենք կենտրոնանալ դասընթացների ընթացքում»,-նշում է Մեթ Հալսը:

Մեթ Հալսի «Պարզամիտ Ջիմը» ֆիլմը ներկայացվել է Բրիտանական ֆիլմերի փառատոնին։ Ֆիլմը պատմում է խուլ հեծանվորդ Ջեյմս Դյութիի կատարած արկածախնդիր ուղևորության մասին: Ռեժիսորը պատմում է, որ մինչ ֆիլմի նկարահանումներին ձեռնամուխ լինելը սովորել է ժեստերի լեզուն, շփվել թույլ լսողություն ունեցող մարդկանց հետ: «Պարզամիտ Ջիմը» ֆիլմը ներկայացվել է նաև Թումո կենտրոնում, իսկ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել քննարկելու ֆիլմը ռեժիսորի հետ:

Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728