Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Մայդանը թող ձեր հոր բոստանում լինի» (տեսանյութ)

Փետրվար 27,2014 17:23


«Շնորհակալություն եմ հայտնում ինձ անհատական դարձնելու համար, սակայն ես անհատական չեմ, սակայն հակառակն էլ չեմ: Ինձ մեղադրեցին, թե կնոջը կնոջը, էս ինչ ասեց կնոջը… ես բար չեմ եկել կնոջ հետ, որ խեթ-խեթ նայել եմ, որ դուք էլ ինձ դիտողություն անեք»,-
Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ամփոփիչ ելույթն այսպես սկսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Իր խոսքն ուղղված է ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանին եւ Լեւոն Զուրաբյանին, ովքեր փորձեցին Լյուդմիլա Սարգսյանին պաշտպանել Գալուստ Սահակյանի ռեպլիկներից

Դառնալով տիկին Սարգսյանի ելույթին՝ Գալուստ Սահակյանը շարունակեց. «Դուք պատկերացնում եք` մարդը ինչքա՞ն բացասական լիցքերով տոգորված լինի, որ նախօորոք գրավոր գրի, թե ինչպես պետք է անպատվի: Սովորաբար Ազգային ժողովում կրքերն ավելի են բորբոքվում, երբ խոսքը բանավոր է»: Փոխարենը, Սահակյանը կոմպլիմենտներ շռայլեց ՀԱԿ պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին.«Ես շատ պրոֆեսիոնալ եմ համարում Ջհանգիրյանի ելույթը, որովհետև ամբողջապես հասկանալի դարձրեց, թե ինչ է ցանկանում, սակայն քաղաքական վճիռ կայացնողներից ես նման բան չտեսա: Դուք ձեր ելույթներում արդեն հանձնաժողովի եզրակացության փաստաթուղթը ներկայացրեցիք. այսինքն՝ մենք հանցագործ ենք, իսկ դուք գալու եք հանցագործների հետ հանձնաժողովի նիստեր անեք, խնդիրներ լուծեք: ՀԱԿ, մի' վարկաբեկեք հանրապետության առաջին նախագահին, գոնե մի քիչ նմանվեք նրան: Այդ սադրիչ ելույթները մայդանական ոճով ոչ մեկի պետք չեն: Մի անգամ ոգևորվեցիք արաբական գարնան սցենարով, հիմա էլ Ուկրաինայի դեպքերով եք ոգևորված: Մեր մայդանը եղել է 1988թ.-ին՝ ազգային կռիվ ամենամեծ կայսրության դեմ, մենք ստեղծել ենք պետություն, որը ղեկավարում են պետություն ստեղծողները: Ուկրաինացիները փաստորեն ամբողջապես վերացրեցին իրենց պետությունը, չենք իմանում դա ինչ է, ամբողջ աշխարհը խառնվել է , փորձում է այնպես անել, որ Ուկրաինան նորից պետություն դառնա: Իսկ մեր ձեռքը ոչ մեկ չէր սեղմում, բայց մենք պետություն դարձանք: Ձեր հարցադրումները քաղաքական պրովակացիաներ են: Այդ որտեղի՞ց իմացաք, որ մենք դեմ ենք լինելու, հիմա էլ մեր դեմերին պատասխան եք տալիս: Այդ ժողովուրդը, որ մտածում եք մարտի 1-ին պիտի հավաքվի, դա նաև մեր ժողովուրդն է, մի սեփականաշնորհեք: Նույնիսկ կարող են մեզ չսիրել, բայց մեր ժողովուրդն են, մենք ցավում ենք այդ ժողովրդի համար: Մենք ավելի շատ ենք ուզում, որ բացահայտումները լինեն, սակայն դուք բացահայտողները չեք, ոչ էլ մենք, մենք միայն կարող ենք մեր դրական վերաբերմունքն ունենալ»:
Այնուհետեւ Գալուստ Սահակյանը հեգնեց Լեւոն Զուրաբյանին. «Իմիջայլոց, ՀԱԿ խմբակցության ղեկավարը իմ կարծիքով ամբիոն պիտի բարձրանար ասեր՝ շնորհակալ եմ, Բարգավաճ Հայաստան: Մարդիկ ստորագրել են, ձեզ բերել են մեյդան, հիմա դուք մտածում եք, որ Բարգավաճ Հայաստանը համարում ենք այլընտրանքային քաղաքական ուժ, դուք դարձրել եք ընտրանքային, յանի դուք էլ իրենց ընտրյալներն եք, ու կարող եք գալ այստեղ ինչ ուզեք խոսեք: Ինչից ասես խոսեցիք, բացի նախագծից: Ո՞վ ասաց, որ մենք տրամաբանորեն քննարկելու ոչինչ չունենք: Մենք քննարկելու շատ բաներ ունենք: Նույն զոհերին եք մասնավորեցրել, մեր զոհերն են, դուք ո՞վ եք որ: Հիմա մենք գալու ենք, քննարկելու մե՞ր, թե՞ ձեր զոհերի հարցը: Դուք զոհի կարգավիճակն էլ չգիտեք ինչ է: Չհասկացած, որ այդքան կրակում էիք մեր վրա, դուք այդքան փամփուշտ չունեք: Ուրիշի հզորություններով չի կարելի առաջ շարժվել: Նորից պիտի ասեմ, մի ոգևորվեք ուրիշ ազգերի մեջ տեղի ունեցածով, հանրապետականը չի այս ազգի տերը, այս ազգում կան բավականին լուրջ նաև ազգային ուժեր, որոնք նույնիսկ քաղաքական կառույցներում չեն: Չեն կարող անճաշակների հետևից գնալ, չեն կարող  մարդկանց հետևից գնալ, որոնք չեն տեսել ինչը ոնց է եղել: Մարտի մեկի դեպքերը բացահայտվելու են, սակայն ոչ սադրիչների, այլ լուրջ մարդկանց միջոցով, որը մենք ենք, և շատ քաղաքական գործիչներ մեր ընդդիմադիր ուժերից: Իսկ հիմա հանգստացեք, սպասեք մինչև հաջորդ քառօրյա, քվեարկության ժամանակ ես կասեմ մեր խմբակցության դիրքորոշման մասին: Այսօր էի ցանկանում ասել, սակայն չեմ ասում մեկ պատճառով, որովհետև հիմա կողմնորոշվելու կարիք կա` գնա՞լ սադրիչների հետևից, թե` չգնալ: Կանխավ մտածում էինք գնալ: Դուք սա հատուկ արել եք, որպեսզի նորից գրգռեք ժողովրդին: Մարտի մեկին հավաքվում են, որպեսզի մեկը մեկին ցավակցեն, սակայն դուք արդեն հայտարարել եք, թե մարտի մեկի հանրահավաքից հետո կասենք՝ Մայդան Հայաստանում կլինի, թե չի լինի: Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ մեր երկրում Մայդան կլինի, Մայդանը թող իրենց հոր բոստանում լինի, սակայն դա մեզ հետ չկապեք: Մենք անթերի չենք, մենք մեր թերություններն ասում ենք: Աքլորը նույնիսկ որ կանչում է, առավոտ շուտ է կանչում, սրանք համ կեսօրին են կանչում, համ քնած տեղն են կանչում, ծուղրուղուով ուզում եք առաջ գնալ: Եթե տրամաբանորեն կկարողանաք բանակցել, մեկս մյուսին լսել, մեկս մյուսի մեջ թշնամի չտեսնել...»:
Aravot.am-ի տեղեկություններով, չի բացառվում, որ այնուհանդերձ, ՀՀԿ-ն հարցին կողմ քվեարկի եւ հանձնաժողովը ստեղծվի:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Պառվաքյոփակ գալուստը հաստատեց, որ երկիրը հենց հհկ-ի բոստանն է , բայց ժողովուրդն էլ` իրենցից զզվում է.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728