Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որի գտնվելու վայրի մասին տարբեր լուրեր էին շրջանառվում, Ռուսաստանում է: Այս մասին հաղորդում է RIA-Novosti -ն, որի տեղեկատվական աղբյուրի փոխանցմամբ Յանուկովիչը դիմել էր Ռուսաստանի իշխանություններին՝ ապահովելու իր անվտանգությունը: Ռուսաստանն էլ բավարարել է Յանուկովիչի խնդրանքը: Գործակալությունը նաեւ նշում է, որ Յանուկովիչը դիմել է ուկրաինացիներին, նշելով, որ որոշ ծայրահեղականներ իր հասցեին հնչեցնում են սպառնալիքներ, ինչի հետեւանքով ինքը ստիպված է եղել դիմել Ռուսաստանին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ