Լրահոս
Օրվա լրահոսը

Крымское ИА. Ղրիմի խորհրդարանը առաջարկել է կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել

Փետրվար 27,2014 16:56

Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունն առաջարկել է շրջանի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել, հայտնում է «Կռիմսկոե»լրատվական գործակալությունը:

Տարածած հաղորդագրության մեջ պատգամավորները քննադատել են Ուկրաինայի նոր իշխանություններին՝ նրանց անվանելով զավթիչներ և ծայրահեղականներ, որոնք իշխանությունը գրավել են հակասահմանադրական գործողություններով:

«Միայն ինքնավարության կարգավիճակը կատարելագործելու համաղրիմյան հանրաքվեով և (ինքնավար մարզի) լիազորությունները մեծացնելով է հնարավոր, որ ղրիմցիները իրենց ապագան որոշեն առանց արտաքին ճնշման և թելադրանքի», – ասված է հայտարարության մեջ:

Փետրվարի 27-ին Սիմֆերոպոլում զինված մարդիկ գրավել են խորհրդարանի և նախարարների խորհրդի շենքը: Ուկրաինայի նոր իշխանություններն այդ գործողությունները որակել են ահաբեկչություն:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728