Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթյան ջարդերի իրավական գնահատական. «հետևողականության պակա՞ս», թե՞ «հարմար չգտնելու հարց»

Փետրվար 27,2014 16:54

1988 -ի փետրվարի 26-29-ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում կատարվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Մասնագիտական շրջանակներում տարբեր փաստերի հիման վրա կարծիքներ են հնչում, որ սումգայիթյան ջարդերը շարունակվել են մինչև ապրիլ:

Սումգայիթյան ջարդերին տրված քաղաքական և իրավական գնահատականի առումով կարծիքները տարբերվում են: Մասնագետների մի շրջանակ պետական ֆինանսավորմամբ ֆիլմեր նկարելն ու գրքեր տպագրելը բավարար է համարում ոճրագործության արժանի գնահատականը տալու առումով, մյուս շրջանակը դա բավարար չի համարում:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ՀՀ-ն դեռ համապատասխան իրավական գնահատականը չի տվել այդ ոճրագործությանը, համապատասխան իրավական փաստաթղթսյին փաթեթ ներկայացված չէ միջազգային ատյաններում: Տիկին Ալավերդյանըմտահոգված է. «Մեր իշխանությունները համար չեն գտել նման խնդիրը վերցնել ու պետական մակարդակով լուծել: Այն, ինչ արվել է Սումգայիթի ցեղասպանության դատապարտմանն ու իրավական գնահատականի համար, արվել է ՀԿ-ների մակարդակով: Այն, ինչ արվել է պետական մակարդակով` ռեալ պոլիտիկ չի դարձել, աշխատանքներ տարվում են տեղեկատվական դաշտում: Ուստի մենք չպետք է սպասենք հարյուր տարի, որ վազենք ցեղասպանության վեջին տուժածի հետևից»:

Aravot.am-ն այս մտահոգությունը քննարկեց ակադեմիական շրջանակների պատմաբաների հետ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այսպես արձագանքեց. «Ճիշտ չէ ասել, թե պետական մակարդակով գործ չի արվել, ո՞նց կլինի: Ֆիլմեր նկարահանվեցին, գրքեր տպագրվեցին, այդ ամենի համար պետական ֆինանսավորում եղավ: Սումգայիթյան ջարդերին տրվել է նաև քաղաքական գնահատական, որ դա էթնիկ հողի վրա կատարված ցեղասպանություն է»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, շեշտելով, որ այս ուղղությամբ աշխատանքներ կատարվել են, միևնույն ժամանակ նկատեց. « Իհարկե, աշխատանքներ տարվել են, բայց ամբողջության մեջ փաստն այն է, որ արդյունք չունենք»: Մեր հարցին` որտե՞ղ պետք է փնտրել արդյունքի բացակայության պատճառները, պարոն Մինասյանը պատասխանեց. «Հետևողական պետք է լինել այդ հարցում, այժմ կա հետևողականության պակաս: Պետք է գնալ մինչև վերջ, կանգ չառնել այդ ճանապարհին, մենք լավ մասնագետներ ունենք, բայց նաև ֆինանսավորում է պահանջվում միջազգային ատյաններում հարցը բարձրացնելու համար»: Մեր մյուս հարցին`ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը ո՞ր մարմնի բացթողումն է, պարոն Մինասյանը պատասխանեց. «Ես փաստեր չունեմ, որ այս կամ այն ատյանն է մեղավորը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728