Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանի մոտ լվացվելու ցանկություն առաջացավ

Փետրվար 27,2014 17:07

«Հարգելի մեծամասնություն, ի՞նչ խղճով պիտի դեմ քվեարակեք, ի՞նչ պիտի ասեք: Ախր ո՞նց պիտի դուք բացատրեք, թե՝ ինչո՞ւ: Տասը հոգու սպանություն բոլորի աչքի առաջ է կատարվել, չեք կարողանում բացահայտել, ոչ, որովհետև քաղաքական կամք չկա: Եկեք, էդ բարդ ստորադասական նախադասություները ձեր փեշից թափեք, կողմ քվեարկեք այս նախագծին»,-հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին:
ՕԵԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ Մարտի մեկի դեպքերով քննչական գործողություններ են ընթանում հիմա: Հանձնաժողով ստեղծելով, ըստ նրա, կստացվի, որ Ազգային ժողովը կանգնած է քննչական մարմինների գլխին:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ չորս խմբակցություններ դրել են Մարտի մեկի մեղավորների բացահայտման հարց, իսկ իշխող երկու խմբակցություններ փորձում են խոչընդոտներ ստեղծել: Նա նշեց, որ Մարտի մեկի հարցով Նիկոյանի հանձնաժողովը պարտակող հանձնաժողով էր և ոչ մի հարցի պատասխան չի տվել. «Հասկացեք վերջապես, որ Մարտի մեկը մի էջ չէ, որը կարելի է մարսել: Մարտի մեկի սպանդից անցել է վեց տարի, և երկիրը շարունակում է մխրճվել ճգնաժամի մեջ»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության անունից հայտարարեց, որ այսօր հնչած որոշ ելույթներ լսելով` իր մոտ լվացվելու ցանկություն է առաջացել: Ըստ նրա, որոշ ելույթները «համեմված էին քծնանքով, շաղախված բթամտությամբ», բայց կային նաեւ ռացիոնալ միտք եւ առաջարկներ պարունակող ելույթներ: Ըստ նրա` հանձնաժողովը պետք է ստեղծվի, իսկ նիստերը պետք է լինեն բաց, բոլոր հարցադրումները պետք է հնչեն, որպեսզի ստանան հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները: ԲՀԿ-ն կողմ է քվերակելու Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին:
ՀՅԴ խմբկցության անունից Արծվիկ Մինասյանը նույնպես հայտարարեց, որ կողմ են քվերակելու նախագծին:

Նելլի Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Եկել է ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ մաքրելու ժամանակը…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728