Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը Սումգայիթի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Փետրվար 27,2014 16:22

Սումգայիթյան վայրագ կոտորածը Ադրբեջանի հայության բռնագաղթի առաջին արարն էր: 1988 թվականի փետրվարի վերջին օրերին Ադրբեջանում ոչ միայն որոշում ընդունվեց տեղի հայությանը ոչնչացնելու կամ արտաքսելու միջոցով առհավետ փակել նրա օրինականիրավունքները ճանաչելու հարցը, այլև կանխորոշվեց ապագա ադրբեջանական անկախ պետության վայրի՝ ազգայնական դիմագիծը: Մերօրյա Ադրբեջանը զարմանալի երկիր է, ուր բանականության, մարդասիրության, հանդուրժողականության, ճշմարտախոսության,իրական հայրենասիրության ցանկացած դրսևորում քրեորեն պատժելի և հանրորեն պախարակելի արարք է հռչակվում: Իրավիճակն այնտեղ կարող է փոխվել միայն այսօրվա կառավարիչների հեռացման դեպքում, սակայն անգամ նրանց հեռացումը չի կարող երաշխիքներ ապահովել ազգամիջյան հարաբերություններում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման համար: Դա նշանակում է, որ ներկայումս հիմքեր չկան լավատեսական կանխատեսումներ անելու համար՝ փաստ է միայն, որ իրենց հայ համաքաղաքացիների հանդեպ վայրագ բռնություն գործադրողները սեփական պահվածքով վավերացրեցին իրենց իսկ նկատմամբ ալիևյան իշխանության կողմից բռնություն և զանազան այլ ապօրինություններ գործադրելու “իրավունքը”: Միաժամանակ, չենք կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին են զլանում պատշաճ քաղաքական աջակցությունը ցուցաբերել ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների արմատական շահերի և իրավունքների պաշտպանության գործում և, փաստորեն, համաձայնել են Ադրբեջանիև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այն մոտեցմանը, ըստ որի ադրբեջանահայ վտարանդիների հիմնախնդիրը պետք է դիտարկման առարկա դառնա արցախյան հիմնախնդրի ընդհանուր համատեքստից դուրս և դրանից առանձին: Այս մոտեցումը կատարվածի կամայական, օտար քաղաքական շահերի ծիրում գտնվող մեկնություն է, որի հետ չի կարելի համաձայնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728