Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյան. «ՀԱԿ-ը դահիճների հետ է համագործակցում»

Փետրվար 27,2014 16:07

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի համոզմամբ, այս պահին Հայաստանում բուռն քաղաքական գործընթացներ չկան:
« Հայաստանում տեղի են ունենում իմիտացիոն գործընթացներ»,- այսօր « Հայելի » ակումբում կարծիք հայտնեց պարոն Մակեյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ. «Ցանկացած օր Հայաստանում կարող է Մայդան հավաքվել, և դրան պետք է օգնի ընդդիմությունը, իսկ ընդդիմությանը խանգարում են այսօրվա ոչ իշխանական ուժերի իմիտացիոն գործողությունները, որոնք ինչ–որ չափով ուղղորդվում են դրսից»:

Պարոն Մակեյանի համար նորմալ չէ նաեւ պարտադիր կուտակային համակարգը պարտադրելը.« Հանրապետական կուսակցությունը 16 տարի է իշխում է, և նրանք պարտադրեցին երկրի խելացի, մտավոր, աշխատունակ ժողովրդին լքել երկիրը, ու այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ մի աշխատողը մի թոշակառու է պահում»:

Նա նաեւ իմիտացիա է տեսնում «Նաիրիտ» գործարանի շուրջ ծավալվող գործընթացներում. «Հերթական իմիտացիոն գործընթացն է, որն այս անգամ Դաշնակցությունն է վերցրել իր վրա՝ նպատակ ունենալով մաքրել Ռոբերտ Քոչարյանին, ամեն ինչ կուտակելով Տիգրան Սարգսյանի վրա»,– նշեց բանախոսը:

Պարոն Մակեյանի կարծիքով, Հայաստանի ներկա և նախկին երեք նախագահներն էլ պետք է դասեր քաղեն Ուկրաինայից. «Այն, ինչ հավաքել ու դիզել են ժողովրդից, պետք է վերադարձվի ժողովրդին»:

Նա նաև առաջարկեց ՀՀ իշխանությունների ունեցվածքը վերցնել և ստիպել նրանց , որ ապրեն Հայաստանում այնպես, ինչպես 16 տարի առաջ. «Կարճ ժամանակ անց կտեսնենք, թե ինքնասպանությունների թիվն ինչքան կավելանա»:

Պարոն Մակեյանը վերջում նաեւ ասաց, որ մարտի 1-ին չի մասնակցելու ՀԱԿ-ի՝ Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված հանրահավաքին, գնալու է Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելու է զոհերի հիշատակը. «Եթե 2008 թվականին ամբողջ 18 կուսակցություններով էինք հավաքվել, այսօր միայն նախկին ՀՀՇ–ն է, ով համագործակցում է դահիճի հետ: Այսօր նրանց գործընկերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Դաշնակցությունն է: Եթե նրանք 2008 թվականին չլինեին, չէր լինի նաև մարտի 1–ը: Մենք այդ ուժերի հետ անելիք չունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728