Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը «փախավ» , իսկ Արամ Մանուկյանը պաշտպանեց նախկին կոալիցիոներներին (տեսանյութ)

Փետրվար 27,2014 16:09

Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ այսօր պետք է ելույթ ունենար նաև ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, ով 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ արտաքին գործերի նախարար էր: Երեկ Օսկանյանը հերթագրվել էր ելույթ ունենալու համար, սակայն այսօր, իր ելույթի ժամին նա դահլիճում չէր: Իսկ ընդմիջումից հետո, երբ վերադարձավ դահլիճ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրան ելույթի հնարավորություն տվեց, սակայն պարոն Օսկանյանը հրաժարվեց ելույթից: Շարմազանովին մնում էր միայն հայտարարել, որ Օսկանյանի ելույթը հանվում է: Ավելի ուշ, Aravot.am-ի հարցին՝ երեկ հերթագրվել էիք, այսօր ինչի՞ ելույթ չունեցաք, ասաց՝ «կարիքը չկար» ու արագ հեռացավ՝ խուսափելով այլ հարցերից:

Իսկ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մինչ այդ իր ելույթում ասել էր, որ համաձայն է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի այն մտքի հետ, թե քաղաքական փոփոխության արդյունքում է, որ պետք է արդարադատություն ակնկալել. «Մենք քայլ առ քայլ, կաթիլ-կաթիլ ուզում ենք ձեր իշխանությունը թուլացնել եւ, բնականաբար, մեղավորները կպատժվեն, երբ իշխանությունը փոխվի»:

Նա կարծում է, որ իրականում բացահայտման ջատագովները հենց ՀՀԿ-ականները պետք է լինեն, եթե պնդում են, որ իրենք էլ են ցանկանում բացահայտում. «Գնացեք, ի՞նչն է խանգարում ՀՀԿ-ին հավաքվել, քաղխորհրդի նիստ հրավիրել, կանչել դատախազին, ասել՝ գնում ենք բացահայտման, գնացեք էդ համարձակ քաղաքական քայլին: Էդ ժամանակ մենք ոչ ասելիք կունենանք, ոչ՝  կգանք այստեղ հանձնաժողով կպահանջենք, հանձնաժողով պահանջելը անելանելիությունից է: Ասում եք՝ բա հոկտեմբերի 27-ը՞, է, գնացեք-բացահայտեք, ո՞վ է ձեզ խանգարում: Չեք անում, այդ ժամանակ մեր լեզուն երկարում է, արեք»: 

Ի դեպ, ուշագրավ էր նաեւ այն, որ Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմանը , թե դահլիճում ներկա բոլոր ուժերի ներկայացուցիչները, բացառությամբ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության», մարտի մեկի մեղավորների շարքում են, հակադարձեցին ոչ թե ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացոցիչները, այլ Արամ Մանուկյանը` նկատելով, որ եթե այդ ուժերն այսօր կոալիցիայում չեն, արդեն ձեռքբերում է:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728