Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «Նաիրիտը» հետաքրքրում Ռուսաստանին (Տեսանյութ)

Փետրվար 27,2014 15:12

«Նաիրիտի» վաճառքը պետության համար էլ ձեռնտու է, քանի որ այն այսօր կառավարության կոկորդին կանգնած է. ինչպե՞ս կուլ տալ` եթե չես կարողանում կուլ տալ, ուրեմն պետք է այլ մեխանիզմով լուծել` վաճառել»,-այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի «Նաիրիտ» գործարանի վաճառքը, «Հայնյուզ» ակումբում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

«Ինչո՞ւ է Նաիրիտը հետաքրքրում Ռուսաստանին, նախ մի կողմ դնենք, որ Ռուսաստանն ունի բավականին գումարներ, բայց «Նաիրիտը» Հայաստանի տնտեսության համար որպես խոշոր զբաղվածության հարցը լուծող կազմակերպություն, սոցիալական առումով կարեւոր է, թեման ծեծված է, աղմկոտ է դարձել: «Նաիրիտը» արտահանման առումով դեռեւս մրցունակ արտադրանք կարող է տալ աշխարհում, հետեւաբար, Ռուսաստանը, «Նաիրիտը» վերցնելով՝ էներգակիրների նման, եւս մի կարեւոր ոլորտ է վերցնում, եւս մի ոլորտ տալիս ենք ռուսական տիրապետության տակ: Նրանք այստեղ ունեն գազի համակարգ, էլեկտրական ցանցերը, երկաթուղին, կունենան նաեւ «Նաիրիտը»»,-ասաց պարոն Մակարյանը:

Գործատուների հանրապետական միության նախագահը չբացառեց, որ ռուսական «Ռոսնեֆտը», գնելով «Նաիրիտը», գործարանի համար կիրառի էքսկլյուզիվ հնարավորություններ, այսինքն, ինչպես ասաց պարոն Մակարյանը` «Նաիրիտի» արտադրանքը մրցունակ դարձնելու համար, իրենք կիրառեն իրենց` ռուսական էներգակիր հնարավորությունները.«Քանի որ ինքը գազի մատակարար է, տեղափոխող է, «ՀայԷլցանցն» է իրենցը, հնարավոր է էքսկլյուզիվ պայմաններ իրենց համար կիրառեն, ես դա չեմ բացառում: Դրա մասին հիմա չեն խոսում, բայց կգա այդ օրը»:

«Ռոսնեֆտի» կողմից 500 միլիոն դոլարի ներդրման մասին էլ պարոն Մակարյանն ասաց, որ այդ գումարը տեղին է, միշտ էլ, դեռ խորհրդային տարիներին էլ վերագործարկելու համար նման խոշոր թվերի մասին էին խոսում: «Այլ բան է, թե այդ 500 միլիոնն ինչպե՞ս պետք է ծախսվի, եւ եթե մեր կառավարությունը հանձնում է կառավարման, կամ սեփականաշնորհում է, միշտ պետք է հետեւի`երբ մյուս կողմը բիզնես պլան է ներկայացնում, այդ բիզնես պլանով հետեւի՝ ներդրումները բավարար կատարվո՞ւմ են, թե ոչ: Կամ այդ ներդրումները բավարա՞ր են այդ գործարանը գործարկելու համար, թե գրվում է մի բան, հետո այդ թիվը չի արվում, կամ` այդ թիվը ատկատների կամ այլ մեխանիզմով պետք է փոշիացվե՞ն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728