Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Ես ունեմ այդքան տղամարդկություն, որ կանգնեմ ու ասեմ`ես կողմ եմ այդ հանձնաժողովին» (տեսանյութ)

Փետրվար 27,2014 14:59


ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը «մարտի մեկի» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումներում իր ելույթը սկսեց հնդկական առածով`հնդիկ առաջնորդներից մեկն իր մոտ եկած մարդկանցից մեկին ասում է`ինձ համար կարեւոր չէ, թե դու որտեղի՞ց ես եկել, ինձ համար կարեւոր է`դո՞ւ պատրաստ ես, արդյոք, բոբիկ ոտքերով, ինձ հետ միասին, կանգնել կրակի վրա եւ դիմակայել այնքան`հաստատ իմանալով, որ որքան երկար դիմանաս, այնքան լավ է լինելու քո երեխաների, ցեղի ու հողի համար: «Ինձ համար նույնպես կարեւոր չի, թե այստեղ նստածներս ի՞նչ նպատակներով, ի՞նչ շահ հետապնդելով, հանուն եւ ընդդեմ ինչի՞ ենք խոսում: Ինձ համար կարեւոր է`այս դահլիճում նստածներիցս յուրաքանչյուրը, դրսում գտնվողներից յուրաքանչյուրը պատրա՞ստ ենք միասին կանգնել կրակի վրա, այրվել, որպեսզի այս երկիրը`մեր երկիրը, ի վերջո, դառնա այն երկիրն ու պետությունը, որին նույնքան հուսով, նույնքան սիրով ձգտում եմ ես` նաեւ Նիկոլը: Նույնքան սիրով ու համառությամբ ձգտում է մեզնից յուրաքանչյուրը` նաեւ ընդդիմության որեւէ գործիչ»,- ասաց Մարգարիտ Եսայանը:
Նա նաեւ ասաց, որ շատ կցանկանար, որ ամբիոնից մեղադրանքներ հնչեցնող ընդդիմադիրները մի քիչ էլ իրենց մեղքն ընդունեին, նույնը`իշխանության ներկայացուցիչները, հավելելով, որ միայն այս տրամաբանությամբ աշխատելու եւ ապրելու արդյունքում է, որ Հայաստանը շատ ավելի լավն է դառնալու. «Մեզ բոլորիս պակասում է այն դրական հենքը, որը մենք շարունակաբար, բասկետբոլի գնդակի նման գցում ենք իրար վրա: Պետք է տեր կանգնել այդ դրական հենքին, պետք է ի վերջո բռնել այդ դրականը եւ դրանով գնալ առաջ: Առաջինը ես եմ ուզում եւ ես եմ պահանջատեր, որ մարտի մեկի բոլոր մեղավորները պատժվեն`անկախ նրանից, նրանք իմ սիրելիներն են, թե իմ թշնամիները: Բայց ես համոզված եմ, ուզում եք հարյուր հատ հանձնաժողով ստեղծենք`չի լինելու այդ հարցի պատասխանը»:

Պատգամավորը բերեց ժամանակին գործած հանձնաժողովների օրինակներ, երբ գործի նախաքննության ղեկավարը ներկայանում էր խորհրդարան եւ չէր պատասխանում պատգամավորների հարցերին, քանի որ նման հրահանգ չուներ: «Ես հասկանում եմ իմ ընդդիմադիր գործընկերների ցավը, մտահոգությունը, ես դրանք գրեթե համարում եմ իմը, որովհետեւ մարդիկ հանրահավաք պիտի անեն եւ հրապարակում պատասխան ունեն տալու մարտի մեկի զոհերի հարազատներին, ճիշտ այնպես, ինչպես ես»,- ասաց նա`ողջունելով Գագիկ Ջհանգիրյանի խոստովանությունը, որ իրեն ուղղված հարցին անկեղծ պատասխանեց`ասելով ես մեղքի զգացողությւոն ունեմ եւ ուզում եմ այդ մարդկանց մի բան ասել: Միաժամանակ, պատգամավորը նկատեց, որ բոլորին էլ ակնհայտ է, որ հարցերը հանձնաժողովներով չեն լուծվում`վկայակոչելով ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի`«գազի հարցով» հանձնաժողովի ստեղծման ժամանակ արած այն արտահայտությունը, որ հանձնաժողովը հարցը թաղելու համար է:
«Ես գիտեմ մեր խմբակցության որոշումը, բայց ես ունեմ այնքան տղամարդկություն, որ կանգնեմ ու ասեմ`ես կողմ եմ այդ հանձնաժողովին: Դա չեմ անում, որովհետեւ իրականում կողմ չեմ, որովհետեւ ես չեմ ուզում թոզ փչել զոհերի հարազատների դեմքերին, որովհետեւ չեմ ուզում այդ մարդկանց խաբել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ կողմ է Ալեքսանդր Արզումանյանի առաջարկին` նախագիծ ներկայացնել զոհերի հարազատներին նյութական փոխհատուցումների մասին:
«Եթե պարոն Արզումանյանն ասում է, որ Մարգարիտը՝ մեր ընկերուհին, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, եթե այդպես եք ընկալում ինձ, ես պատրաստ եմ կամուրջ դառնալ, սիրելի գործընկերներ, եկեք իմ վրայով անցեք, միացեք։ Միացեք, ի վերջո մի քիչ սրտացավ, բարիություն թող մտնի»,-շարունակեց Մարգարիտ Եսայանը` ընդգծելով, որ շատ կուզեր, որ մարտի մեկի ողբերգությունը «բզիկ–բզիկ չարվեր, պետությունը մեջ–մեջ չարվեր» ու հանուն դրա, պատրաստ է կոնկրետ քայլերի. «Ես անկեղծ եմ ասում, սիրով կգնամ հանրահավաքի, առանց ցուցամոլության եմ ասում»։
«Մեր կյանքը սևագրություն է, ցավոք, մենք մաքրագրելու ժամանակ չենք ունենում, եկեք այնպես ապրենք, որ մաքրագրության կարիք չզգացվի»,- իր խոսքը երջանկահիշատակ Այդին Մորիկյանից արված մեջբերմամբ եզրափակեց պատգամավորը:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ստեփան Վարդանյան says:

    Դուք այդքան «տղամարդկություն» չէիք ունենա, եթե համոզված լինեիք, որ այդ հանձնաժողովն ի վերջո կպարզի ճշմարտությունը: Բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, Տիկին Եսայան, այդ թվում դեկտեմբերի 23-ի ձեր դավաճանությունը: Այստեղ արդեն դուք ոչինչ չեք կարող անել. ամենինչ ձայնագրված է….

  2. Հասմիկ says:

    ընկեր Մարգո, դու քո բաժին հանրահավաքն արդեն արեցիր` հաստատալով , որ ,, մեկ է, ոչինչ չի փոխվելու,, ոզում եմ` չեմ ուզում`հակասական ու ծիծաղելի պահվաճք, անտրամաբանական ,,եզրահանգումներ,, պրիմիտիվ` ոչ գրական արտահայտություններ (բար_իություն, բզիկ-բզիկ, նաև`զո_նքաչ..) և այս ամենից հետո` ,,կամուրջ,, դառնալու խրոխտ կեցվածք …
    Դու քո բաժին կամուրջը վաղու~ց քանդել ես` դառնալով քրեածին ախոռի խոսափողը..
    Հավակնություններդ շա~տ բարձր են, մի փոր կանգ ա’ռ….

  3. ՀՀ քաղաքացի says:

    Չգիտոմ, թե ինչ շահեց կամ կորցրեց լրագրությունը, երբ Մարգարիտ Եսայանը դարձավ պատգամավոր, բայց քաղաքականությունը հաստատ չի շահել, եթե չասենք ավելին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728