Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանցիները .am տիրույթի անվան հետ են խաղում»

Փետրվար 27,2014 14:41

Այսօր «Ուրբաթ» ակումբում տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձավ հայկական կայքերի վրա ադրբեջանցիների կողմից փետրվարի 26-ին իրականացրած հարձակմանը, որի արդյունքում շուրջ 300 կայք էր շարքից դուրս եկել:

Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ադրբեջանցիների հարձակումից վնասված կայքերն աշխատել են հակահայկական քարոզչություն տարածելով:
Տեղեկատվության անվտանգության մասնագետը նշում է, թե դա պլանային երկրորդ հարձակումն էր:

Սամվել Մարտիրոսյանի փոխանցմամբ, ամեն տարի այդ օրը՝ Խոջալուի դեպքերի առթիվ, ադրբեջանցիները հարձակում են իրականացնում, իսկ այս տարվանը առանձնահատուկ է եղել նրանով, որ նրանք հայկական կայքերը չկոտրելով են փչացրել:
«Ադրբեջանցիների ջանքերի շնորհիվ օգտատերը բացելով հայկական կայքը, հայտնվում էր Բաքվի կայքում, որում Խոջալուի մասին քարոզչություն է տարվում: Այս գիշեր եւս որոշ կայքեր են կոտրել ու հնարավոր է այդ հարձակում շարունակվի եւս մի քանի օր»,- ավելացրեց նա:

Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ ադրբեջանցիները հայկական կայքերը փչացնելու առումով բավականին հաջողված գործ են արել, իսկ մենք այսօր խնդիր ունենք, այն՝ «Ազգային մակարդակի խնդիրն է: Ադրբեջանցիները .am տիրույթի անվան հետ են խաղում, ու ցավոք մեր հասարակությունը բավականին քնած է ու լավ չի ընկալում այս խնդիրը, բայց դա նաեւ սպառողների խնդիրն է, որը չպետք է անուշադրության մատնել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728