Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով ընդունեց ինքնաբացարկի միջնորդությունը: Նա այլեւս «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ» գործով նախագահող դատավորը չէ:
Դատավորը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, հայտնեց, որ այն կտրամադրվի կողմերին, գործը կփոխանցվի, կմակագրվի: Միեւնույն ժամանակ դատավորը հայտնեց, որ Վազգեն Խաչիկյանի հետ սովորելու տարիներին ուներ լավ հարաբերություններ, եւ այս գործով իր նախագահելը բարոյական խնդիրներ է ստեղծում: Հիշեցնենք, որ Մակյանը նշանակվել էր դատավոր` նախագահի հրամանով, եւ նրան էին փոխանցվել այս գործով դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում գտնվող բոլոր գործերը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ