Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկյանի գործով նոր դատավորը նրա համակուրսեցին էր

Փետրվար 27,2014 13:04

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր պետք է տեղի ունենար Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով արտագնա դատական նիստը, այս գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց,որ ինքը եւ Վազգեն Խաչիկյանը սովորել են նույն կուրսում, Վ. Խաչիկյանը եղել է իրենց կուրսի ավագը եւ բուհն ավարտելուց հետո ինքը շարունակել է շփվել նրա հետ: Դատավորը խնդրեց կարծիքներ դատավարության կողմերից:

Xachikyan_37 Xachikyan_36

Մեղադրանքը պաշտպանող դատախազ պարոն Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ մասին իրենց հայտնի չի եղել, եւ, ըստ էության, ակնարկեց դատարանի ինքնաբացարկի մասին: Պաշտպանական կողմից մի քանիսը, մասնավորապես՝ Երվանդ Վարոսյանը, Հովհաննես Ասրյանը, ինքնաբացարկի հարցը թողեցին դատավորի հայեցողությանը, ավելին՝ հայտնեցին, որ ճանաչելով որպես դատավոր, կողմնակալության մեջ չեն կարող կասկածել: Իսկ պաշտպան Արա Զաքարյանը «պայման դրեց», թե իր պաշտպանյալը գտնվում է անազատության մեջ եւ միջնորդություն ունի անելու նրա խափանման միջոցի հետ կապված եւ այդ հարցը լուծելուց հետո ինքը կանդրադառնա դատավորի ինքնաբացարկին: Այնուամենայնիվ, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ օրենքով սահմանված կարգով ինքնաբացարկի հարցը քննելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728