Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Հարսնացուն ուկրաինուհի չէ» (թարմացված)

Փետրվար 27,2014 12:47

Այսօր «Հրապարակ» թերթն իր առաջին էջում մի հոդված էր տեղադրել`«Հարսնացուն ուկրաինուհի է» վերատառությամբ, որում բավականին գունագեղ նկարագրված է, թե ինչպես են ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ու իր գրասենյակը զբաղված պատգամավորի հարսանեկան նախապատրաստություններով եւ ինչպես են շնորհավորել պատրաստվող լրագրողին «դուրս շպրտել» պատգամավորի աշխատասենյակից:

Այդ առիթով Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Բոլոր իսկական լրագրողները գիտեն, որ ես եւ իմ գրասենյակը, ինչպես հրապարակման մեջ է նշված, անընդմեջ եւ անդադար ռեժիմով, ներառյալ նաեւ գիշերային ժամերը, բաց, թափանցիկ եւ պատշաճ կերպով աշխատում ենք լրատվամիջոցների հետ`տրամադրելով առանց բացառության մշտապես անհրաժեշտ տեղեկատվություն»:
Պատգամավորը համոզված է, որ հրապարակումը ակնհայտ շահադիտական նպատակ ունի եւ իր քաղաքական ընդդիմախոսների պատվերն է: Քանի որ ինքը զբաղված է երկրում առկա խնդիրները վերհանելով, դրանք ստեղծող-ծնողների դեմ պայքարելով, ուստի իր համոզմամբ, հրապարակումը նպատակ ունի այս կամ այն տեղերում մանր-մունր չարություններ գրելով` շեղելու, զբաղեցնելու, վիրավորելու:
«Հուսով եմ, որ իմ խոսքերը իրավապահ արմինները հիմք կընդունեն, եւ իմ ազատ տեղաշարժը խոչընդոտելու, իմ աշխատանքային տարածք կոպտորեն ու ապօրինաբար ներխուժելու, վիրավորանքներ հասցնելու եւ այլեւայլություններ թույլ տալը ուսումնասիրության առարկա կդարձնեն տվյալ անձի գործողությունները`դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը`հավելելով, որ  այնուհանդերձ, հակված է ներողամտությամբ վերաբերվել հրապարակմանը. «Հեղինակն էլ է ժողովրդի մի մասը, իր կյանքի բարելավման համար էլ եմ ես շարունակելու աշխատել»:

Պատգամավորը շարունակելու է իր աշխատանքը`վստահ, որ հանրությանն առաջնահերթ հետաքրքրում է, թե ինչով է զբաղված ինքն իր քաղաքական ու պետական գործառույթների շրջանակում`մարդկանց կյանքում փոփոխություններ իրականացնելու համար, այլ ոչ թե իր անձնական կյանքը:
Հրապարակումը տիրաժավորող լրատվամիջոցներին շնորհակալ է իր համեստ անձի նկատմամբ նման հետաքրքրության համար, այնուհանդերձ, հորդորում է զերծ մնալ «անիմաստ տիրաժավորումից»: Իսկ հրապարակումների վերատառություն դարձած`«Հարսնացուն ուկրաինուհի է» տեղեկատվության առիթով էլ ասաց. `«Հարսնացուն ուկրաինուհի չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Բայց սա ի՞նչ քննարկման նյութ է:Ինչի՞ ենք խցկվում մարդու անձնականի մեջ:Ուկրաինուհի կամ վրացուհի, լատիշուհի կամ ամերիկուհի, ում ի՞նչ գործն է:Խոսելու, քննարկելու թեմա չկա՞: Անձամբ ինձ չի հետաքրքրում, ցանկանում եմ երջանկություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728