Մարտի 2-ին Երեւանում մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրած շախմատիստների ցանկն օրեցօր մեծանում է:
Երեկվա դրությամբ կազմկոմիտեն ստացել է արդեն 263 հայտ, որոնցից 134-ը՝ գրոսմայստերներից: Հայաստանի շախմատասերները «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կտեսնեն նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցներին, որոնք հիմնականում ներկայացնելու են Ռուսաստանը: Այդ երկրից առայժմ հայտագրվել են գրոսմայստերներ Սերգեյ Գրիգորյանցը եւ Արթուր Գաբրիելյանը, միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Միհրան Օհանյանը, Ռոման Հովհաննիսյանը, Գեորգի Պողոսյանը, ինչպես նաեւ Ուկրաինան ներկայացնող Գոռ Վաթինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ