Ծաղկաձորում Թեղենիս լեռան լանջին շարունակվում են Ձմեռային համահայկական 1-ին խաղերի ծրագրով լեռնադահուկային սպորտի մրցումները: Երեկ անցկացված հատուկ ոլորավայրէջքի կանանց պայքարում կրկին առաջինը եզրագիծը հատեց Թբիլիսի քաղաքի ներկայացուցիչ Թամար Բարբարյանը: Լավագույն եռյակում տեղ զբաղեցրին նաեւ Եվա Պապոյանն ու Տաթեւիկ Մուրադյանը:
Թամար Բարբարյանը հաղթել էր նաեւ նախորդ օրն անցկացված հսկա ոլորավայրէջքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ