Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պարզվի «Արարատ ցեմենտ»-ը ապօրինի ջուր է օգտագործել, կտուգանվի

Փետրվար 27,2014 11:52

«Ջուրն ընդամենը կես օրով ենք անջատել: Իզուր մի կենտրոնացեք, մենք մեր գործն ենք անում»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով «Արարատ ցեմենտ»-ի ջրազրկումին: Ըստ նախարարի, գործարանը դեկտեմբերին նախարարությանը դիմել է՝ ասելով, որ իրենք արտադրական գործընթաց չեն իրականացնում: Եվ քանի որ այդ ժամանակահատվածում էլ ոռոգման սեզոն չէր, ուստի նախարարի պարզաբանմամբ, այդ պատճառով էլ ուսումնասիրության նպատակով կտրել են ջուրը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է աղմուկ բարձրացել գործարանի ջրազրկման շուրջ, պարոն Հարությունյանն ասաց՝  «որ մենք այստեղ հավաքվենք ասուլիս տանք»:

Հարցին, հնարավո՞ր է, որ «Արարատ ցեմենտում» ապօրինի ջրառ հայտնաբերեք, պարոն նախարարը ոչինչ չբացառեց: Նա ասաց. «Մենք չպետք է բացառենք, բոլոր դեպքերի համար, դրա համար էլ մենք ուսումնասիրություն ենք անում»: Նախարարի խոսքերով, եթե անգամ ստուգեն գործարանի պատասխանատուների ասածները, որ դեկտեմբերին ջուր չեն օգտագործել, բայց ստուգումների արդյունքում պարզվի՝ օգտագործել են՝ գործարանը նույնպես տուգանվելու է: Արամ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ այդ ընթացքում գործարանի ջրամատակարարման թույլտվությունը դեռ երկարացված չէր:

Ըստ նախարարի, այն ջրօգտագործողները, որոնք չեն պահի նորմատիվները, կենթարկվեն պատասխանատվության: Կլինեն տույժեր եւ տուգանքներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728