Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական «Մայդանի» գաղափարախոսությունը. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 27,2014 11:47

Հիշո՞ւմ եք՝ մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե եթե Ադրբեջանը լուրջ ներդրումներ անի Ղարաբաղում, գուցե ղարաբաղցիները համաձայնվեն մնալ Ադրբեջանի կազմում։ Իբր կատակ էր անում։ Բայց անցավ մի քանի տարի, Սերժ Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց, թե Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը, հետո էլ սկսեց բացատրել՝ տեսեք, ռուսները էլ չեն թանկացնի գազը, լուրջ ներդրումներ կանեն եւ այլն։ Փաստորեն՝ «Ղարաբաղի մոմենտով» այնքան էլ կատակ չէր անում։

Այս իշխանությունների համար որեւէ այլ արժեք չկա, ամեն ինչ «փողի բազար ա»։ Ու եթե նկատել եք՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցի շուրջ Հայաստանում ընթացող քննարկումները նույնպես հիմնականում վերածվել են «փողի բազարի», քննարկում են, թե որ ապրանքն ինչքան կթանկանա կամ կէժանանա, ինչ կարժենա ձեթը, զուգարանի թուղթը, «զապչաստը» եւ այլն։ Դա նույնն է, թե աղջկա 16 տարին լրանա, ու ծնողները բարեկամներով-բանով ընտանեկան խորհուրդ հրավիրեն ու քննարկեն՝ աղջկան հասարակաց տո՞ւն ուղարկեն, թե՞, ասենք, կարի արհեստանոց, ո՞ր դեպքում եկամուտն ավելի շատ կլինի ու կայուն, ո՞րն է ֆինանսապես ավելի ձեռնտու։ Կարծես թե ամենակարեւորը դա է, քննարկելու այլ թեմա չկա։

Իսկ ամենացավալին այն է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքական կուսակցությունների եւ հասարակության համար նույնպես ամեն ինչ վերածվի «փողի բազարի»։ Եվ պատկերացրեք՝ լուրջ հաջողությունների են հասել այդ հարցում։ Տեսեք՝ Սերժ Սարգսյանն օրումեջ հայտարարում է, թե կողմ է ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքներին, իսկ այդ սկզբունքները հրապարակված են, եւ այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ հայկական ուժերը պիտի դուրս բերվեն «գրավյալ տարածքներից»։ Եվ ի՞նչ։ Որեւէ երկրապահ, որեւէ ազատամարտիկ ծպտուն չհանեց։ Ազատամարտիկները պահանջում են սոցիալական խնդիրների լուծում։

Երիտասարդությունը նույնպես ձայն չհանեց։ Նրանք պահանջում են կասեցնել կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչը։ Իսկ ինչ բուռն կրքեր են եռում խորհրդարանում։ Ընդդիմությունը պահանջում է «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծել, իշխանություններն էլ չեն համաձայնվում։ Հետաքրքիր է՝ հանձնաժողով ստեղծում են, որ ի՞նչ անեն։ Որպեսզի պարզեն, թե ո՞վ է կոռուպցիոն սխեմաների միջոցով մի քանի տասնյակ միլիոն դոլար վաստակել ու արդյունքում «վարի տվել» գործարանը։ Բայց դա ի՞նչ գաղտնիք է. լրատվամիջոցները վաղուց ամեն ինչ բացահայտել ու հրապարակել են՝ ամենայն մանրամասնությամբ։ Կամ մարտի 1-ի հանձնաժողո՞վը պիտի բացահայտի այդ ոճրագործության հեղինակներին ու կատարողներին։ Այդ ի՞նչը պիտի բացահայտի, որ մինչեւ հիմա հայտնի չէ:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728