Ձմեռային համահայկական 1-ին խաղերում տափօղակով հոկեյի Մոսկվայի հայկական թիմը ժամանակից շուտ իր համար ապահովել է առաջին տեղը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող հոկեյի մրցաշարում, որին մասնակցում է երեք թիմ՝ Երեւան, Մոսկվա եւ Մոնրեալ, մոսկվացիները միեւնույն 11:4 հաշվով հաղթել են մրցակիցներին ու անհասանելի դարձել:
Այսօր Երեւան-Մոնրեալ հակամարտությունում որոշվելու է նրանց դասավորվածությունը եռյակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ