Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի ժողովուրդը վճռական էր, դրա համար էլ հաղթեց. «168 ժամ»

Փետրվար 27,2014 11:30

Հարցազրույց Ուկրաինայի Քաղաքական հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետ Իգոր Շեւլյակովի հետ

– Պարոն Շևլյակով, խոսակցություններ կան, որ Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի զինվորականների շարժ է նկատվել։ Ի՞նչ տեղեկություն ունեք։

– Տարբեր տեսանյութեր են տարածվել ինչ-որ զինված ուժերի առկայության մասին, բայց ո՛չ այդ զորքերի տեղակայման, ո՛չ տեղաշարժի մասին որևէ արձանագրություն ուկրաինական դեսանտի կողմից չի եղել։ Ղրիմում առկա սահմանային վերահսկողության բոլոր սարքավորումներն այդ տեղեկությունները չեն հաստատել առայժմ։ Իհարկե, չի կարելի բացառել, որ Սևաստոպոլում ՌԴ Սևծովյան նավատորմի ներկայությունը մեծ հնարավորություններ է բացում նման բնույթի գործողությունների համար,
որը դժվար է բացահայտել։ Բայց այս պահին դա հաստատել, երևի թե, կդժվարանամ։

– Ինչպե՞ս կգնահատեք Ուկրաինայի վերջին իրադարձությունները, Մայդանում կատարվածը։

– Վերջին ամիսներին Մայդանում տեղի ունեցածը կարող եմ այսպես բնորոշել՝ ժողովուրդն ըմբոստացավ մի իշխանության դեմ, որը, բացի իր գրպանից, ոչ մի այլ բանի մասին չէր մտածում և հանուն դրա գնում էր հանցագործությունների, որոնց թիվը հետզհետե է՛լ ավելի էր շատանում, ինչը հասցրեց հունվարի 19-20-ի և դրան հաջորդած արյունալի իրադարձություններին։ Արդյունքում՝ իրավիճակը փաստացի դուրս եկավ վերահսկողությունից, և նաև պարզ դարձավ, որ այս իշխանությունը ճնշումների մեծացման ռեսուրս այլևս չունի։ Իսկ ժողովուրդը վճռական էր տրամադրված պայքարելու և չընկրկեց, դրա համար ըմբոստացած ժողովուրդը հաղթեց։

– Մեզ մոտ՝ Հայաստանում, 2008-ին ժողովուրդը նույնպես ըմբոստացավ իշխանության դեմ, սակայն ամեն ինչ ավարտվեց 10 զոհերով, և իշխանափոխությունը չհաջողվեց։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է Մայդանի հաջողության բանալին, և ի՞նչ դաս կարելի է քաղել ուկրաինական փորձից։

– Վերագնահատելու և դասեր քաղելու շատ բան կա, ինչը շատ տարբեր չափումներ ունի։ Տվյալ դեպքում տեղ ունեին մարդկային, հասարակական գործոններ այնպես, որ կային բավականաչափ մարդիկ, որոնք պատրաստ էին իրենց կյանքը զոհել դրված նպատակներին հասնելու համար։ Սա՝ ժողովրդի կողմից։ Իսկ ուժային կառույցների կողմից ակնհայտորեն
ծայրահեղ քայլերի դիմելու պատրաստ անձնավորությունների քանակը շատ ավելի քիչ էր, և դրա արդյունքում՝ ժողովուրդը հաղթեց։ Սա ստեղծված իրավիճակի ասպեկտներից միայն մեկն է, դրանք իրականում ավելի շատ էին։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728