Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շենգավիթի դատավոր պարոն Կուբանյանը իր վարած նիստում հայցվորի փաստաբանին թույլ չտվեց խոսել

Փետրվար 27,2014 11:24

27 փետրվարի 2014, Երևան: Հարգելի պարոն Կուբանյան, երեկ՝ փետրվարի 26-ին, մասնակցեցի մի դատավարության, որի դատավորը Դուք էիք, և ցավով արձանագրեցի, որ արդարադատության նկատմամբ մեր հասարակության կողմից ձևավորված խոր անվստահության մեջ կա նաև Ձեր լուման: Այդ համոզմանն եկա, երբ Դուք պարզապես թույլ չտվեցիք հայցվորի փաստաբանին խոսել այն մասին, որ պատասխանող կողմի՝ ի դեմս արդեն դատապարտված նախկին տնօրենի, կեղծ հրամանների տակ դրված ստորագրությունները վիճարկելի են: Երբ փաստաբանը դատարանին ուզում էր ներկայացնել այն փաստը, որ մի այլ դատարանի վճռով պատասխանող կողմն արդեն դատապարտված է և իր մեղքն ամբողջությամբ ընդունել է ու պետությանը պատճառած վնասը հատուցել (իհարկե` մասնակի), Դուք, չեմ կարող բառացիորեն վերարտադրել, դա համարեցիք էմոցիոնալ զրույց: Տպավորություն ստացա, թե կաշկանդված եք ինչ-որ խոստումներով:

Հարգելի պարոն Կուբանյան, Դուք դատարանի որոշումն էմոցիոնա՞լ եք համարում:

Անահիտ Բախշյան

«Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728