Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը «Արարատ ցեմենտի» ջրի մասին

Փետրվար 27,2014 11:01

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մինչ կսկսեր կառավարության նիստի օրակարգի հարցերի քննարկումը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին առաջարկեց պարզաբանումներ ներկայացնել, թե ինչո՞ւ է կտրվել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի ջուրը: Պարոն Հարությունյանը, «Արարատ ցեմենտի» ջրազրկումը պայմանավորելով Արարատյան դաշտավայրում կատարվող տեսչական ստուգումներով, հորդորեց այս գործառույթները չքաղաքականացնել: Ըստ նրա, «Արարատ ցեմենտի» շուրջ բարձրացված աղմուկը հիմնավոր չէ, քանի որ նախարարությունը համապատասխան աշխատանք է կատարել ցամաքուտային համակարգից:

Վարչապետը նախարարին առաջարկեց կառավարության նիստից հետո ասուլիսով հանդես գալ՝ խնդիրն առավել մանրամասն ներկայացնելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728