Երեկ երեկոյան դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի տնակներից մեկում. ամուսինը`Գրիգոր Մեխակի Գրիգորյանը, խանդի հողի վրա մարմնի տարբեր հատվածներում դանակի մի քանի հարվածներ հասցնելով 28-ամյա կնոջը`Լիանա Կարապետի Մանուկյանին սպանել է նրան: Այնուհետ երեկոյան ժամը 10.30-11.00 սահմաններում գնացել ու ինքնակամ հանձնվել է ոստիկանության «Կումայրի» բաժանմունք:
Ըստ նախնական վարկածի, ամուսնուն զայրացրել է այն փաստը, որ կինը «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցով ծանոթություն է հաստատել ու զրույցի բռնվել: Կնոջը տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, սակայն փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նշեց, որ նա մահացած է եղել, դիակն են բերել: Նշենք, որ ամուսինները ունեն 6 տարեկան երեխա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ