ԲՀԿ պատգամավորները կառավարությանն առաջարկել են փոփոխություն կատարել
«Պետական նպաստների մասին» օրենքում , համաձայն որի մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր մայրերին՝ անկախ աշխատելու չաշխատելու հանգամանքից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագետները հաշվարկել են եւ պարզել, որ ԲՀԿ-ի առաջարկը շուրջ 16 միլիարդ դրամ լրացուցիչ ծախս է նախատեսում պետբյուջեում: Այսօր, կառավարության նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացնելով հարցը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ ԲՀԿ պատգամավորներին առաջարկել են հարցը քննարկել
եկող տարվա`2015 թվականի բյուջեում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ