Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր մոտ էր հրավիրել քաղաքի բոլոր նախակրթարանների տնօրեններին, որպեսզի յուրաքանչյուր ապրանքատեսակի համար միջին գին որոշեն ու, ըստ այդ, գնումներ իրականացնեն: Սամվել Բալասանյանը, տեսնելով այս կանանց, բավական էմոցիոնալ ելույթ ունեցավ`նույնիսկ վերջում ներողություն խնդրեց, որ չի կարողացել զերծ մնալ «էմոցիաներից»:
Քաղաքապետը նախ իր զարմանքը հայտնեց, թե ինչու են իրեն անընդհատ ծանոթ մեջ գցում նախակրթարանների տնօրենների համար: «Նախակրթարանի տնօրենի համար էսքան զա՞նգ, իմ համար զարմանալի է, օրը քանի հոգի է զանգում, քաղաքի ամենաբարձր պաշտոններից մեկն է դարձել, ինչո՞ւ են էսքան շահագրգիռ նախակրթարանի տնօրեն դառնալու համար, ի՞նչ են ստանում, որ 60 հազար դրամ, փոխանակ մոտենաք, ասեք պարոն քաղաքապետ, հլը աշխատավարձը բարձրացրեք, երեխաների զարգացմանը ուղղված լավ ծրագրեր առաջարկեք», -նեղրստեց քաղաքապետը:
Այնուհետ Սամվել Բալասանյանը բացատրեց նրանց քաղաքապետարան հրավիրելու նպատակը: «90 տեսակ ապրանքատեսակներ ենք ներկայացրել, որպեսզի ավելորդ խոսակցություններ չլինեն, միջին գին ենք որոշելու, բարեփոխումներ ենք իրականացնելու»: Սամվել Բալասանյանը հորդորեց հին մեթոդները իր մոտ չկիրառել, նա նշեց, որ զերծ կմնա ասել, թե նախքան այս սիստեմին անցնելը, որ տնօրենը ինչ գնով է ապրանք ձեռք բերել : «Զարմանում եմ, շատ եք խոսում մարդկային խղճից, բայց դուք երեխայի սննդի մասին մտահոգվեք, չպիտի լինի կոռուպցիա քաղաքապետարանում, ասել եմ, մոռացեք: Ես չեմ աշխատի այն մարդու հետ, ով ինձ հետ վատ կաշխատի, փոխանակ 22 նախակրթարաններից յուրաքանչյուրը մտածեր 3-ական անապահով երեխաներ վերցնելու մասին …Հ/կ-ները քննարկել էին այս հարցը, կարող էիք վերցնել չէ՞», -ասաց քաղաքապետը:
Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ քվեարկության են դնելու ապրանքերի ձեռք բերման գները, որպեսզի կարողանան մրցույթ հայտարարել , և ինչ-որ մեկը չփորձի շահույթ ստանալ երեխաների հաշվին, և վերջին հաշվով կարողանան պարզճակատ իրար երեսի նայել:
Կարդացեք նաև
Այնուհետ քաղաքապետը դուրս եկավ, նրա խորհրդական Արարատ Բալաբեկյանը քննարկեց 90 տեսակի ապրանքատեսակների միջին գները`լսելով մանկապարտեզների բոլոր վարիչների առաջարկները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ճիշտ է, մարդկային խիղճը ուր, բալասանյանը ուր? չի ամաչում, մենք գիտենք, թե ում է ինքը հանձնարարել սննդի մատակարարումը մանկապարտեզներին, դա պայմանագրի մեջ էլ երևում.եվ այսպես.Յուրա Նազարյանը, 30 տարեկա մի տղա, ով Միսակ բալասանյանի ընկերն է և իրականացնում է գյումրի գարեջրի և Արարատ գարեջրի մատակարարումը հանրապետուէթյունում, բալասանյանի տան նոքարն է, սնունդը բերում լցնում է Անուշարա, հետո տանում մանկապարտեզներ, հիմնականում փչացած և հոտած է լինում սնունդը , ինքը էժան բերում Երևանից, թանկով տալիս մանկապարտեզներին, բալասանյանի տղքու մյուս ընկերըԱրարատ Բալաբեկյանը , քաղաքապետի խորհրդական աշխատող մեկ այլ էակ, այդ ամենը ձևավոր ներկացնում է բալասանյանին ու նա էլ գիտի, թե ինչ որակի ու ինչ քանակի սնունդ է գնում մանկապարտեզներ, ինչ գնով, սուտ է խոսում ու չքմեղացած ներկայանում է, ճիշտ է, որ դեպք է եղել ապելսինի հետ կապված, բալասանյանը նախակրթարաններից մեկում մարդ է ուղարկում ու ապելսին ուզում, հաջորդ ասում է քաղաք է սարքել, այ սա արդեն անպատկառության բարձրակետն է, հետաքրքիր է 2 տարվա ընթացքում, բալասանյանը ինչ է սարել քաղաքում?ոչ մի բան, միայն փող է տարել քաղաքի բյուջեից ու վայիս է երեխեքի հացին, ահա նրա գործըմ, մի գլուիխ մարդ է կրճատում և գորչծ տվողների հաստիքներ ավելացնում մանկապարտեզներում, ընպես որ թող շուուներ չսարքի լրատվամիջոցների առաջ, դաժե սմետանի մեջ ինքը իրա փողերն ունի: Najeq ինչ գներ են, վերցված է մամուլում տեղ գտած նյութից.ահա իրան աղա համարող բալասանյանի իրական դեմքը, երեխեքից տանող քաղաքապետ
Պարզ լինելու համար ներկայացնում ենք մի քանի ապրանքատեսակների գնացանկ, որոնցով մատակարարում են Գյումրու նախակրթարաններին:
Միս տեղական – Գյումրու մանկապարտեզների մեծ մասը ստանում է 1 կգ-ը 3500 դրամ
Ներմուծված տավարի միս – 1800
Ձկան պահածո տոմատի սոուսով – 1200 դրամ
Մսի պահածո – 1900
Աղացած կարմիր պղպեղ – 6000 դրամ
Սեւ թեյ – 6500
Կարամել – 1200
Կոնֆետեղեն շոկոլադապատ – 1950 դրամ
Մածուն – 500 դրամ
Մանդարին – 1000 դրամ
Սուսաննա դուք Հովհաննես Թումանյանից լավ եք հեքիաթներ գրում
Հենրիկ, դուք անհաջող վահան եք, ես փաստերն եմ գրում, ի դեպ, մամուլից վերցված: