Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամության խնդիրների բարձրաձայնումը պարային ներկայացման միջոցով. (Ֆոտոշարք)

Փետրվար 26,2014 23:15

«Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացման պրեմիերան այլևս կայացած է: Ներկայացումը, որի բալետմայստերն է Արինա Արարատյանը, ինքնատիպ էր նրանով, որ ցույց էր տալիս, թե ինչպես կարող են ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ լիովին ինտեգրվել առօրյա կյանքում: Հաշմանդամության խնդրիրներին նվիրված այս միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանատան և «Կյանքը առանց սահմանների» ծրագրի նախաձեռնությամբ:

PrevPhoto
NextPhoto

Ծրագիրը նպատակ ունի փոխել ընկալումները, որ գոյություն ունեն հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ և երկխոսություն ծավալել այդ հարցերի շուրջ: «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումն առանձնանում է նրանով, որ դրա մեջ միասին կողք կողքի հանդես են գալիս հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներ:

«Մի շատ հստակ և պարզ ուղերձ է պարունակում այս միջոցառումը. երբ հասարակությունը ներառական է, նրանում կա բազմազանություն: Դա նշանակում է, որ երկիրը, հասարակությունը, ժողովուրդն ավելի ուժեղ և ավելի ամուր են»,– կարծում է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը:

Ներկայացմանը նախորդեց ֆիզիկական խնդիրներ ունեցող նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են աշխատանքներ՝ պատկերող հաշմանդամություն ունեցող անձանց դժվարությունները և առօրյա կյանքը: Նկարների հեղինակներից Հեպինյան Շուշանը, ով ունի միայն մեկ ձեռք և այդպես է նկարում, ասում է, որ իր համար ներշնչանքի աղբյուր են Շառլ Ազնավուրի երգերը, ինչպես նաև բնությունը և գույները:

Ինչպես «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը, այնպես էլ նկարների ցուցահանդեսը կտևի 2 օր՝ փետրվարի 26-ին և 27-ին:

 

Աննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728