Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում ջրի սակագինը կարող է բարձրանալ մոտ 8 դրամով. «Ազատություն»

Փետրվար 26,2014 22:43
jur

Հուլիսից մայրաքաղաքում ջրի սակագինը կարող է բարձրանալ մոտ 8 դրամով։ Մինչև այս շաբաթվա վերջ «Երևան Ջուր» ընկերությունը համապատասխան հայցով դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Ըստ ընթացակարգի հանձնաժողովը 90-օրյա ժամկետում ուսումնասիրում է հայտը, ինչից հետո էլ կայացնում է որոշում։ «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թանկացումն անխուսափելի է, քանի որ հակառակ դեպքում իրենց ընկերությունը վնասներ կկրի։

«Խոսքը գնում է այս պահի դրությամբ 75-ից 90 դրամ թանկացման կամ ավել վճարելու մասին մեկ ամսում, մեկ ընտանիքի հաշվարկով, չեմ կարծում թե դա շատ մեծ գումար է, որը ընտանիքի բյուջեին հարվածի։ Ավելի շատ ցավագին գործընթաց է, հասկանալի պատճառներով «գնաճ» բառը լսելուց մեր քաղաքացիները իրենց վատ են զգում», – նշեց Սարգսյանը:

Սակագնի բարձրացման հիմնական պատճառը հանրապետությունում մատուցվող ծառայությունների և ապրանքների գնաճն է։ Սարգսյանի խոսքով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 3 ամսվա ընթացքում «Երևան Ջուրի» մասնագետների օգնությամբ ուսումնասիրություններ է կատարելու, ինչից հետո էլ կայացնելու է որոշումը։ Հետազոտությունները կատարվում են նույն մեթոդաբանությամբ, ինչպես կատարել են «Երևան Ջուրում», ուստի արդյունքները չեն կարող էապես տարբերվել՝ թանկացում լինելու է։

2005թ. վերջին կառավարությունը մրցույթի արդյունքում Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 10 տարի ժամկետով վարձակալության հանձնեց «Veolia Ջուր» ընկերությանը։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով ընկերության ընտրությունը կատարվել էր նաև առաջարկված սակագնի համար, ծրագրում գրված էր, որ սակագինը պետք է տարեցտարի նվազեր։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728